2013
Ինչո՞ւ մենք ունենք Մորմոնի Գրքի կարիքը
Ապրիլ 2013


Ինչո՞ւ մենք ունենք Մորմոնի Գրքի կարիքը

Նկար
Սուրբ Աստվածաշունչ, Մորմոնի Գիրք

Նկարազարդումները՝ Բրայան Բիչի, video capture © 2001 IRI

Որոշ մարդիկ կարող է հարցնեն ինչու մենք ունենք Մորմոնի Գրքի կարիքը, երբ մենք արդեն ունենք Աստվածաշունչը: Փաստորեն Հիսուս Քրիստոսը վկայեց, որ սա պատահելու էր (տես 2 Նեփի 29.3): Կան շատ պատճառներ, թե ինչու է Մորմոնի Գիրքը կարևոր մեր օրերում (օրինակ, տես 2 Նեփի 29.7–11): Այստեղ կան ուղղակի մի քանի պատճառներ, թե ինչու է դա կարևոր:

Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Սուրբ գրությունները ցույց են տալիս մեզ Քրիստոսի Եկեղեցում ճշմարտությունը հաստատելու համար բազմաթիվ վկաներ օգտագործելու օրինակը: Մորմոնի Գիրքն ավելացնում է երկրորդ վկայություն Աստվածաշնչին որպես Քրիստոսի վկայություն: Երեց Մարկ Ի. Պիտերսենը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից (1900–84) մի անգամ ասել է. «Հիմնական պատճառը, որ մենք Մորմոնի Գիրքն ունենք, այն է, որ երկու կամ երեք վկաների բերանով բոլոր բաները կհաստատվեն (Տես Բ Կորնթ. ԺԳ.1): Մենք ունենք Աստվածաշունչը, և մենք ունենք նաև Մորմոնի Գիրքը: Նրանք բաղկացած են երկու ձայներից՝ սուրբ գրքերի երկու հատորներից, երկու լիովին առանձին հնադարյան ժողովուրդներից, երկուսն էլ բերելով վկայություն Տեր Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին»:1 Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնն (1899–1994) ավելացրել է. «Մենք չպետք է մոռանանք, որ Տերն Ինքն է տվել Մորմոնի Գիրքը որպես Իր գլխավոր վկա»:2

Ավետարանի լրիվությունը

Մենք գիտենք, որ «պարզ և արժեքավոր բաներ … հանվել են» Աստվածաշնչից ժամանակի ընթացքում (1 Նեփի 13.40): Մորմոնի Գիրքը հստակեցնում է Քրիստոսի վարդապետությունը և կրկին բերում ավետարանի լրիվությունը երկիր (տես 1 Նեփի 13.38–41): Օրինակ՝ Մորոմնի Գիրքն օգնում է մեզ իմանալ, որ մկրտությունը պետք է կատարվի ընկղմամբ (տես 3 Նեփի 11.26) և որ փոքրիկ երեխաները կարիք չունեն մկրտվելու (տես Մորոնի 8.4–26):

Կենտրոնական դեր վերականգված Եկեղեցու համար

Ջոզեֆ Սմիթը վկայել է, որ Մորմոնի Գիրքը «մեր կրոնի պորտաքարն է»:3 Քանի որ մենք գիտենք այս, զուգադիպություն չպետք է թվա, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կազմակերպվել է 1830թ. ապրիլի 6- ին, Մորմոնի Գիրքը 1830թ. մարտի 26- ին առաջին անգամ հասարակական վաճառքի հանելուց ուղիղ 11 օր հետո: Եկեղեցին կազմակերպված չէր մինչև նրա պորտաքար սուրբ գրությունը մատչելի չդարձավ իր անդամների համար:

Օրհնություն մեր կյանքում

Մորմոնի Գրքի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն ըստ այս գրքի ցուցումների, քան ըստ որևէ այլ գրքի»:4 Այն զորություն ունի կյանքեր փոխելու՝ ներառյալ ձերը և նրանցը, ում հետ կկիսվեք Մորմոնի Գրքով: Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը վկայել է. «Մորմոնի Գրքի ազդեցությունը ձեր բնավորության, ուժի և քաջության վրա Աստծո վկան լինելու համար, անկասկած է: Այդ գրքի վարդապետությունը և քաջարի օրինակները կբարձրացնեն, կառաջնորդեն և համարձակություն կտան ձեզ: … Մորմոնի Գրքի աղոթքով ուսումնասիրությունը կկառուցի ձեր հավատքը Հայր Աստծո, Նրա Սիրելի Որդու և Նրա ավետարանի հանդեպ: Այն կկառուցի ձեր հավատքը հնադարյան և ժամանակակից Աստծո մարգարեների հանդեպ: … Այն կարող է ավելի մոտեցնել ձեզ Աստծուն, քան որևէ այլ գիրք: Այն կարող է փոխել կյանքը դեպի ավելի լավը»:5

Հղումներ

  1. Mark E. Petersen, “Evidence of Things Not Seen,” Ensign, May 1978, 63.

  2. The Teachings of Ezra Taft Benson (1988), 204.

  3. Ջոզեֆ Սմիթ, Մորմոնի Գրքի նախաբանում:

  4. Ջոզեֆ Սմիթ, Մորմոնի Գրքի նախաբանում:

  5. Հենրի Բ. Այրինգ, «Վկան» Լիահոնա, Նոյ. 2011, 69–70:

Կիրակնօրյա դասեր

Այս ամսվա թեմա՝ Ուրացություն և Վերականգնում