2013
Դենի տատիկի փոքրիկ միսիոները
Ապրիլ 2013


Դենի տատիկի փոքրիկ միսիոները

Էմիլիա Մարիա Գիմարես Կոռեան ապրում է Ֆեդերալ շրջանում, Բրազիլիա:

«Երբ մարդը խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն մինչև մարդկանց զավակների սրտերը» (2 Նեփի 33.1):

Վիտորն ապրում էր մոր և քրոջ հետ իր Դենի տատիկի տանը: Վիտորի տատիկը հիվանդացավ և շաբաթներ շարունակ գամված մնաց անկողնուն: Նա միայնակ պառկած էր իր սենյակում:

Վիտորը որոշեց, որ կարող է ընկերակցել Դենի տատիկին: Ամեն օր, երբ նա դպրոցից տուն էր վերադառնում, վերցնում էր Լիահոնան և գնում տատիկի սենյակ նրա համար կարդալու երեխաների բաժնից պատմություններ:

Իրենց տանը գտնվող բոլոր Լիահոնաները կարդալուց հետո նա սկսեց նրա համար կարդալ Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը: Դենի տատիկը Եկեղեցու անդամ չէր, բայց նա սիրով էր լսում Վիտորին: Նա ուրախ էր ավետարանի մասին սովորելու համար:

Տատիկը շատ հարցեր էր տալիս: Եթե Վիտորը չէր իմանում պատասխանները, նա հարցնում էր Երեխաների Խմբի իր ուսուցչին կամ փնտրում պատասխանը սուրբ գրություններում: Տատիկը Վիտորին անվանում էր իր փոքրիկ միսիոները:

Դենի տատիկն ասում էր Վիտորին, որ շատ բաներ էր սովորել նրանից: Նա խոստացավ, որ ապաքինվելուն պես նրա հետ եկեղեցի կհաճախի: Նա ցանկանում էր առողջանալ և ավելի շատ ուսումնասիրել ավետարանը:

Երբ տատիկն ապաքինվեց, նա կատարեց իր խոստումը: Նա Վիտորի հետ գնաց եկեղեցի, որպեսզի ավելին սովորի այն ամենի մասին, ինչ թոռնիկն ուսուցանել էր իրեն:

Երբ Վիտորը մեծացավ, նա լիաժամկետ միսիա ծառայեց Բոստոնի Մասաչուսեթս Միսիայում: Նախքան միսիայի մեկնելը նա տաճար գնաց Դենի տատիկի հետ:

Լուսանկարները տրամադրել է Էմիլիա Մարիա Գիմարես Կոռեան