2013
Որտեղ է կազմակերպվել Եկեղեցին
Ապրիլ 2013


Հետքերով

Որտեղ է կազմակերպվել Եկեղեցին

Եկեք միասին շրջենք Եկեղեցու պատմության մի կարևոր վայրով:

Եթե Մեգին և Լիլի Ի.-րը ցանկանում են տեսնել, թե որտեղ է կազմակերպվել Եկեղեցին, շատ հեռու գնալու կարիք չունեն: Այն գտնվում է Նյու Յորքի Ֆայեթի իրենց ժողովատան հարևանությամբ:

Եկեղեցին կազմակերպվել է ոչ թե եկեղեցու շենքում, այլ փայտաշեն տնակում: 1829թ. Մարգարե Ջոզեֆ Սմիթն այնտեղ էր ապրում Ուիթմեր ընտանիքի հետ: Նախկին տունն այլևս չկա, սակայն այս փայտաշեն տնակը կանգնած է նույն վայրում:

Եկեղեցու շենքը, որտեղ Մեգին և Լիլին հաճախում են եկեղեցի, ունի այցելուների կենտրոն, որտեղ ցուցադրվում է Ուիթմերների տունը և այնտեղ տեղի ունեցած հատուկ իրադարձությունները:

1. Այստեղ Ջոզեֆ Սմիթն ավարտեց Մորմոնի Գրքի թարգմանությունը:

2. Դրսում, տնից ոչ շատ հեռու երեք տղամարդիկ տեսան Մորոնի հրեշտակին և ոսկե թիթեղները: Նրանք կոչվեցին Երեք Վկաներ, որովհետև ականատես էին եղել և տեսել էին այդ թիթեղները: Նրանց վկայությունները կարող եք գտնել Մորմոնի Գրքի ներածական բաժնում:

3. 1830թ. ապրիլի 6-ին մոտ 60 մարդ եկան հատուկ ժողովի: Ջոզեֆ Սմիթը պաշտոնապես կազմակերպեց Եկեղեցին, հաղորդությունն օրհնվեց և բաժանվեց: Դա հաղորդության առաջին ժողովն էր:

4. Ժողովից անմիջապես հետո Ջոզեֆ Սմիթի ծնողները և մի քանի այլ մարդիկ դրսում մկրտվեցին:

Լուսանկարները՝ Բրենթ Վոլթոնի, նկարզարդումները՝ Ռոբերտ Թ. Բարեթի © IRI; Եկեղեցու կազմակերպումը, Ռոբերտ Թ. Բարեթի, չբազմացնել