2013
Զատկի շաբաթ
Ապրիլ 2013


Զատկի շաբաթ

Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը կատարեց Քավությունը, որը ներառում էր Նրա տառապանքները Գեթսեմանում, Նրա Խաչելությունը Գողգոթայում և Նրա Հարությունը գերեզմանից:

Նախքան երկրի ստեղծումը Երկնային Խորհրդում Երկնային Հայրը ներկայացրեց Իր ծրագիրը մեզ՝ Իր զավակների համար: Մենք ուրախությունից բացականչեցինք, երբ Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին փրկության ծրագիրն իրականացնելու համար (տես Հոբ ԼԸ.7 և Աբրահամ 3.27): Ծնվելով Մարիամից Բեթլեհեմում, Հիսուսն ապրեց անմեղ կյանքով: Իր Քավության շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ և ստանալու հավերժական կյանք: Հիսուս Քրիստոսը կրկին կգա զորությամբ և փառքով բնակվելու երկրի վրա Հազարամյակի ժամանակ, և Նա կկանգնի որպես բոլոր մարդկանց Դատավոր վերջին օրը:

Հետևյալը պատկերներ են Աստվածաշնչի տեսաֆիլմերից, որոնք նկարագրում են Փրկչի կյանքի վերջին շաբաթը: Կարող եք կարդալ յուրաքանչյուր պատկերի համար տրված սուրբ գրության հատվածները: Իրադարձությունների լրիվ ժամանակագրության համար անդրադարձեք չորս Ավետարանների ներդաշնակությանը Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ Գրությունների Ուղեցույցում: Աստվածաշնչի տեսաֆիլմերը մատչելի են biblevideos.lds.org կայքում:

Նկար

Զատիկից առաջ հինգերորդ օրը, Հիսուսը Երուսաղեմ մտավ էշին հեծած, ինչպես որ մարգարեացել էին: Մարդիկ ճանաչեցին Նրան որպես իրենց Թագավոր, բացականչեցին «Ովսաննա» և փռեցին իրենց հագուստները և արմավենու ճյուղերը գետնին ավանակի առջև: (Տես Մատթեոս ԻԱ.1–11, Մարկոս ԺԱ.1–11, Զաքարիա Թ.9):

Պատկերներ © IRI

Նկար

Իր մահկանացու ծառայության ընթացքում երկրորդ անգամ Հիսուսը մաքրեց տաճարի տարածքը: «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչուի ամեն ազգերի համար, իսկ դուք աւազակների բույն արիք դորան», ասաց Նա դրամափոխներին (Մատթեոս ԻԱ.13): Ապա շատ կույրեր և կաղեր մոտ եկան Նրան տաճարում, և Նա բժշկեց նրանց: Բայց երբ քահանայապետերը և դպիրները տեսան Նրա հրաշքները, նրանք զայրացան և մտածում էին, ինչպես կործանել Նրան (Տես Մատթեոս ԻԱ.12–17; Մարկոս ԺԱ.15–19):

Պատկերներ © IRI

Նկար

Հիսուս Քրիստոսը, Հոր Միածին Որդին, բարեհաճեց գալ երկիր փրկագնելու բոլոր մարդկանց Անկումից (Տես 1 Նեփի 11.16–22, 26–33, Ալմա 7.10–13):

Պատկերներ © IRI

Նկար

Շաբաթվա ընթացքում Փրկիչը հաղորդեց իր ամենահիշարժան քարոզներից մեկը, ներառյալ Նրա ուսմունքները այրու լումայի մասին (Տես Մարկոս ԺԲ.41–44, Ղուկաս ԻԱ.1–4):

Պատկերներ © IRI

Նկար

Գեթսեմանի Պարտեզում Փրկիչը ծնկի իջավ և աղոթեց, Նրա տառապանքը աշխարհի մեղքերի համար ստիպեց Նրան «ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե հոգով» (ՎևՈՒ 19.18): Շուտով Հուդա Իսկարիովտացին և զինված ամբոխը ձերբակալեցին Հիսուսին և բոլոր աշակերտները լքեցին Տիրոջը և փախան: (Տես Մատթեոս ԻԶ.36–56, Մարկոս ԺԴ.32–50, Ղուկաս ԻԲ.39–53):

Պատկերներ © IRI

Նկար

Իր վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը խոստացավ Իր առաքյալներին, որ նրանք ստանալու էին Մխիթարիչը, կամ Սուրբ Հոգին, երբ Նա գնար: Նա ուսուցանեց նրանց հիշել Իրեն՝ հաղորդությունից ճաշակելով: Երեկոյի վերջում Հիսուսն ասաց Միջնորդական Աղոթքը, որտեղ Նա աղոթեց, որ աշակերտները կարողանան միասնական դառնալ: (Տես Մատթեոս ԻԶ.17–30, Մարկոս ԺԴ.12–26, Ղուկաս ԻԲ.14–32, Հովհաննես ԺԳ–17):

Պատկերներ © IRI

Նկար

Անօրինական դատավարությունից և դաժան խարազանումից հետո, Հիսուս Քրիստոսը թույլ տվեց, որ Իրեն խաչեն, կատարելով «մեծ և վերջին զոհաբերությունը», որը փրկությունը հնարավոր դարձրեց Աստծո բոլոր զավակների համար (տես Ալմա 34.14–15): Նախքան մութն ընկնելը Հիսուսի հետևորդները հանեցին Նրա մարմինը խաչի վրայից, փաթաթեցին կտավով և համեմունքներով և դրեցին Նրան գերեզմանի մեջ (Տես Մատթեոս ԻԷ, Ղուկաս ԻԳ, Մարկոս ԺԵ, Հովհաննես ԺԹ գլուխներում):

Պատկերներ © IRI

Նկար

Կիրակի առավոտը արևը ծագեց և Մարիամ Մագդաղենացին և մյուս հավատարիմ կանայք հասան գերեզմանին, որպեսզի շարունակեն օծել Հիսուսի մարմինը: Նրանք տեսան գերեզմանի քարը մի կողմ գլորված և երկու հրեշտակներ, որ հայտարարեցին ուրախ լուրը. «Այստեղ չէ. որովհետեւ յարութիւն առաւ» (Մատթեոս ԻԸ.6): (1 Կորնթացիս ԺԵ.22): (Տես Մատթեոս ԻԸ, Մարկոս ԺԶ, Ղուկաս ԻԴ, Հովհաննես Ի):

Պատկերներ © IRI