2013
Մահ և կյանք. Հարության վերաբերյալ պիոներների հեռանկարները
Ապրիլ 2013


Մահ և կյանք

Հարության վերաբերյալ Պիոներների հեռանկարները

Երբ Եկեղեցու վաղ շրջանի նորադարձները ճամփորդում էին արևմտյան Միացյալ Նահանգներ Սրբերին միանալու համար, նրանք հանդիպում էին մահվան, սակայն աջակցվում էին վերականգնված ավետարանի հանդեպ իրենց նոր հավատքով: Ահա մի քանի հատվածներ պիոներների արձանագրություններից, որ ցուցադրում են Սրբերի հույսն առ Հարությունը, Եկեղեցու առաջին հինգ Նախագահների մխիթարող ուսմունքների հետ միասին:

Սկանդինավիայից Վերջին Օրերի անանուն մի Սուրբ հոր մասին, որի փոքրիկ որդին մահացել է 1866թ. Նյու Յորքից Յուտա ճամփորդության ժամանակ.

«Ընկերոջ օգնությամբ փոքրիկ գերեզման փորվեց և աճյունը դրվեց այնտեղ: Վարակիչ հիվանդությունից մահացած երեխա, չկային հավաքված ողբացողներ, չկար պաշտոնական արարողություն, չկային ծաղկեպսակներ, չկար հոգևոր երգ, չկար հուղարկավորության ճառ: Բայց մինչ ողբացող հայրը կշարունակեր իր ճանապարհը, նա իր մայրենի դանիերենով մի հակիրճ նվիրագործման աղոթք արտասանեց. …

«Երկնային Հայր. Դու տվեցիր ինձ այս փոքրիկ գանձը՝ այս թանկագին տղային, և այժմ դու նրան կանչում ես քեզ մոտ: Թույլ տուր, որ նրա աճյունը անխախտ հանգչի այստեղ մինչև հարության առավոտը: Քո կամքը կատարվի: Ամեն»:

Եվ գետնից բարձրանալով՝ նրա վերջին բառերը եղան.

«Մնաս բարով, իմ թանկագին փոքրիկ Հանս, իմ գեղեցիկ տղա»: Ապա գլխիկոր և սրտի ցավով նա վճռականորեն քայլերն ուղղեց դեպի ճամբար»:1

Նախագահ Ջոզեֆ Սմիթ (1805–44):

«Որքան մխիթարող է ողբացողների համար իմանալը, որ երբ նրանքստիպված են հրաժեշտ տալ ամուսնուն, կնոջը, հորը, մորը, զավակին կամ թանկագին բարեկամին, որ չնայած աշխարհիկ մարմինը թաղվում է և քայքայվում, նրանք կրկին կբարձրանան հավերժ ապրելու անմահ փառքով, ոչ թե վշտի, տառապանքի կամ ևս մեկ անգամ մեռնելու համար, այլ կլինեն Աստծո ժառանգներ և համաժառանգներ Հիսուս Քրիստոսի հետ»:2

Ջոզեֆ Վաթսոն Յանգ (1828–73), Բրիգամ Յանգի զարմիկը, ով 1853թ. ճամփորդեց Անգլիայից դեպի Միացյալ Նահանգներ.

«Գիշերվա մեռած ժամին ընդամենը մի քանի վկաներով խորը լռության մեջ մահացած մերձավորին հրաժեշտ տալը շատ տխուր տեսարան էր: … Նա նավում չուներ բարեկամ կամ առանձնապես մեկին, որ կսգար նրա համար, բացի ընկեր ծառայակցից: Սրանք մարդկային էության ամենանվիրական հույսերն են, որ արթնանում են այդ պահերին: Այս երիտասարդ տղամարդը թողել էր ամեն ինչ Սիոն գնալու համար, և նրա սիրտը վառվում էր պայծառ ապագայի ակնկալիքով, քիչ մտածելով, որ նրա մահկանացու մարմինը պետք է հանձնվեր սոված ալիքին: Այնուամենայնիվ, նա չմահացավ այնպես, ինչպես նրանք, ովքեր հույս չունեն, քանի որ Նա խաղաղություն էր հաստատել իր Աստծո հետ, և լիովին համոզված էր, որ արդարները փառահեղ կերպով հարություն կառնեն մի առավոտ»:3

Նախագահ Բրիգամ Յանգ (1801–77):

«Ինչ մութ հովիտ և ստվեր է այն, ինչը մենք կոչում ենք մահ: Որքան տարօրինակ է գոյության այս վիճակից անցումը անիմաստ [դատարկ] մի վիճակի, ինչ վերաբերվում է մահկանացու մարմնին: Որքան մութ է այդ հովիտը: Որքան խորհրդավոր է այդ ուղին, և մենք պետք է միայնակ անցնենք դրանով: Իմ ընկերներ և եղբայրներ, ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե մենք կարողանայինք տեսնել բաներն այնպես, ինչպես դրանք կան, և երբ անցնենք դրա միջով մենք տեսնենք և հասկանանք, թե այս մթին ստվերն ու հովիտը որքան թեթև բան են, որ կշրջվենք և կնայենք դրա վրա և կմտածենք, ինչու է սա տխուր վիճակ, վշտի, սգի, վայի, թշվառության, ցավի, տառապանքի և հիասթափության վիճակ գոյության մեջ, որտեղ ես կարող եմ լիարժեք ձևով վայելել կյանքը, եթե դա հնարավոր լիներ անել առանց մարմնի»:4

Դան Ջոնս (1811–62)՝ ուելսցի նորադարձ, ով 1849թ. տիկին Վիլիամսի և այլ Եկեղեցու անդամների հետ նավարկեց Միացյալ Նահանգներ.

«Ուելսի Տրեգարոնի մոտ գտնվող Ունուսուբոնթից Տիկին Վիլիամսի վիճակն արագ վատթարանում է, և նշաններ կան, որ նա երկար չի ապրի: … Նա ասաց, որ մեծագույն պատիվը, որ նա երբևէ ունեցել է, Աստծո Որդու եկեղեցու անդամ դառնալու հնարավորությունն է եղել, որ վախ չկար նրա սրտում մյուս կյանքի վերաբերյալ և որ նրա կրոնն այժմ ապացուցում էր իր ուժն ավելի, քան երբևէ նախկինում: … Նա հանդիսավոր կերպով խորհուրդ տվեց իր որդիներին հավատարմորեն շարունակել մինչ մահ, որպեսզի նրանք նրա հետ միասին ձեռք բերեին ավելի լավ հարություն: … Նա շարունակեց սթափ մնալ ողջ գիշեր, և հաջորդ առավոտ ժամը չորսից քառորդ ժամ անց նրա հոգին խաղաղությամբ հեռացավ՝ ժպիտ թողնելով նրա շուրթերին»:5

Նախագահ Ջոն Թեյլոր (1808–87):

«Որքան մխիթարող է թանկագին ընկերոջ մահը սգացողների համար իմանալը, որ մենք կրկին կլինենք նրանց հետ: Որքան քաջալերող է բոլոր նրանց համար, ովքեր ապրում են ճշմարտության հայտնված սկզբունքներով, հավանաբար ավելի առանձնակի ձևով նրանց համար, ում կյանքն արդեն մոտեցել է իր մայրամուտին, ովքեր տարել են օրվա շոգն ու ծանրությունը, իմանալ, որ մի օր մենք դուրս կգանք գերեզմանից և առաջ կգնանք որպես կենդանի և անմահ էակներ, վայելելու մեր փորձված և վստահելի ընկերների ընկերակցությունը, այլևս չտառապելով մահվան սերմերի պատճառով և ավարտելով աշխատանքը, որ Հայրը հանձնարարել էր մեզ կատարել»:6

Էնդրյու Ջենսոն (1850–1941), դանիացի գաղթական, ով 1866թ. ճամփորդել է Էնդրյու Հ. Սքոթի սայլակների ընկերության միջոցով Նեբրասկայից՝ ԱՄՆ, դեպի Յուտա.

«Երբ մենք վկա եղանք նրանց [մեր ընկերակից ճամփորդողների] մահկանացու մարմինները մայր հողին հանձնելուն անապատում, մենք բոլորս էլ լաց եղանք կամ հուզմունք ապրեցինք, քանի որ այս ձևով սիրելիներին թաղելու միտքը, երբ ընկերներն ու բարեկամները պետք է անմիջապես հեռանան, առանց երբևէ նրանց մահացածների հանգստի վայրերը կրկին այցելելու հույսի, տխուր էր և իսկապես ծանր: … Սակայն նրանց գերեզմանները կգտնվեն, երբ Գաբրիելը հնչեցնի իր փողը առաջին հարության առավոտյան: Այս հեռացածներն այնպես թողեցին իրենց մարմինները, կարծես նրանք վճռական քայլերով գնում էին դեպի Սիոն: Տերը նրանց տուն կանչեց մինչև նրանք կհասնեին իրենց ճամփորդության վերջնակետին. նրանց թույլ չտրվեց մարմնում տեսնել Սիոնը. սակայն նրանք այսուհետև կստանան փառք և ուրախություն. նրանք մահացան, մինչ փորձում էին ենթարկվել Աստծուն և պահել նրա պատվիրանները, և օրհնված են նրանք, ովքեր մահանում են [Տերումը]»:7

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ (1807–98):

«Առանց Քրիստոսի ավետարանի մահվան միջոցով բաժանումը ամենավհատեցնող բանն է, որ հնարավոր է մտածել. սակայն հենց որ մենք ձեռք ենք բերում ավետարանը և սովորում ենք հարության սկզբունքը, մահվան պատճառած թախիծը, վիշտը և տառապանքը մեծամասամբ հեռանում են: … Մահացածների հարությունը ներկայացվում է մարդու լուսավորված մտքին, և նա հիմք ունի իր հոգու համար, որի վրա կարող է հուսալ: Դա է Վերջին Օրերի Սրբերի դիրքորոշումն այսօր: Մենք անհատապես գիտենք դա, այս հարցի շուրջ մենք խավարի մեջ չենք. Աստված այն հայտնել է մեզ, և մենք հասկանում ենք մահացածների հարության սկզբունքը, և որ ավետարանը մեզ համար պարզաբանում է կյանքն ու անմահությունը»:8

Վիլիամ Դրայվեր (1837–1920), պիոներ, ով 1866թ. ճամփորդեց Անգլիայից Նյու Յորք՝ ԱՄՆ.

«Վիլին՝ իմ թանկագին զավակը, շատ վատ էր ողջ գիշեր մինչև 7.30, երբ նա ազատվեց իր տառապանքներից: Աստված լուսավորի նրա թանկագին հոգին: Որքան նա տառապեց: Նրա մահվան պատճառ դարձավ Ս. Աննայի բլրի վրա՝ Վանդսվորթ, Սուրրեյ, Անգլիա, պարոն Փոուլթերսի սայլի կոտրվելը: Օհ, որքան եմ ես սգում այս մեծ տառաապանքի պատճառով: Օ՝ Տեր, օգնիր ինձ քո զորությամբ տանել այն քո ձեռքով և քաջալերիր ինձ ավելի ազնվորեն և հավատարմորեն ծառայել Քեզ, և թող որ ես ապրեմ ու պատրաստվեմ տեսնելու նրան ավելի երջանիկ ու լավ աշխարհում, նրա թանկագին քրոջ՝ Էլիզաբեթ Մերիաննի հետ, և արդարների հարությանը թող որ ես կարողանամ լինել այնտեղ նրանց դիմավորելու համար»:9

Նախագահ Լորենցո Սնոու (1814–1901):

«Հաջորդ կյանքում մեր մարմինները փառավորված կլինեն և ազատ հիվանդություններից ու մահից: Ոչինչ այնքան գեղեցիկ չէ, որքան հարություն առած և փառավորված անձնավորությունը: Չկա ավելի հաճելի բան, քան այս պայմաններում լինելը և մեր կանանց ու երեխաներին և ընկերներին մեզ հետ ունենալը»:10

Հղումներ

  1. Robert Aveson, “Leaves from the Journal of a Boy Emigrant,” Deseret News, Mar. 12, 1921, 4:7; available at lds.org/churchhistory/library/pioneercompanysearch.

  2. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 52:

  3. Joseph W. Young, Journal, Mar. 6, 1853, Church History Library, Salt Lake City, Utah; available online at mormonmigration.lib.byu.edu.

  4. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 273.

  5. “A Letter from Capt. D. Jones to the Editor of Udgorn Seion,” in Ronald D. Dennis, The Call of Zion: The Story of the First Welsh Mormon Emigration, vol. 2 (1987), 164–65; available at mormonmigration.lib.byu.edu.

  6. Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 50–51.

  7. Andrew Jenson, Journal, Aug. 20, 1866, in Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, Oct. 8, 1866, Church History Library, Salt Lake City, Utah, 6; available at lds.org/churchhistory/library/pioneercompanysearch.

  8. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 82–83.

  9. Frank Driver Reeve, ed., London to Salt Lake City in 1866: The Diary of William Driver (1942), 42; available at mormonmigration.lib.byu.edu.

  10. Lorenzo Snow, in Conference Report, Oct. 1900, 63.

Նկարները՝ Մայքլ Թ. Մալմի ԵՏԻՆ ՊԼԱՆ՝ ՎԵԼԴԵՆ Ա. ԱՆԴԵՐՍԵՆԻ © IRI

Ձախից. Նախագահ Բրիգամ Յանգ: Վերևում. Ջոզեֆ Վաթսոն Յանգ:

Աջից. Նախագահ Ջոն Թեյլոր: Վերևում. Դան Ջոնս:

Ներդիրներ. Բրիգամ Յանգ,` Ջոն Վիլլարդ Քլավսոն. Ջոզեֆ Վաթսոն Կրտսերի նկարը, Եկեղեցու Պատմության Գրադարանի սեփականությունը. Դան Ջոնսի նկարը © IRI. Ջոն Թեյլոր,` Ա. Վեսթվուդ, Եկեղեցու Պատմության Թանգարանի սեփականությունը

Ձախից. Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ: Վերևից. Էնդրյու Ջենսոն:

Աջից. Նախագահ Լորենսո Սնոու: Վերևից. Վիլիամ Դրայվեր:

Ներդիրներ. Վիլֆորդ Վուդրուֆ,` Հ. Ի. Պետերսոն © IRI. Էնդրյու Ջենսոնի նկարը, հեղինակ Հարոլդ Հովել Ջենսոն, Եկեղեցու Պատմության Գրադարանի սեփականությունը. Վիլիամ Դրայվերի նկարը, Եկեղեցու Պատմության Գրադարանի սեփականությունը. Լորենսո Սնոու, հեղինակ Լուիս Ռամսեյ, Եկեղեցու Պատմության Թանգարանի սեփականությունը © IRI