2013
Ինչ-որ բան էր պատահել իմ ինքնաթիռի հետ
Ապրիլ 2013


Ինչ-որ բան էր պատահել իմ ինքնաթիռի հետ

Քրեգ Վիլլի, Յուտա, ԱՄՆ

Մի առավոտ, երբ ուղևորներով լի իմ ինքնաթիռը վարում էի դեպի վազքուղին, ես մի զգացում ունեցա, որ ինչ-որ բան այն չէր օդանավի ղեկավարման համակարգի հետ: Իմ հոգևոր տպավորությունը հաստատելու համար, ես դուրս եկա վազքուղուց և կատարեցի մի քանի 360 աստիճանի շրջադարձեր: Կարծես ամեն ինչ կարգին էր:

Ես երկընտրանքի մեջ էի. «Ի՞նչ պետք է անեի գետնից կտրվեի և ուևորներին հասցնեի իրենց նպատակակետին ճիշտ ժամանակին, թե վերադառնայի մուտքի մոտ»: Գիտեի, որ վերադառնալը կստեղծեր երկար ուշացում: Վազքուղիները ձգվում են մեկ ուղղությամբ, ես ստիպված պետք է սպասեի, որպեսզի թռիչքների ղեկավարման կենտրոնում երթևեկության հոսքի մեջ ինձ համար տարածք տրամադրեին: Ապա մենք պետք է սպասեինք, որպեսզի վերանորոգման անձնակազմը ստուգեր ինքնաթիռը: Ուշացումները կարող էին խնդիրներ առաջացնել և ավիագծում, և ուղևորների համար՝ ոմանց դիմավորելու էին, ոմանք էլ միացնող թռիչքներ ունեին: Ես նաև մտահոգվում էի, թե տեխսպասարկման բաժինն ինչպես կարձագանքեր ինքնաթիռի խնդիրների հետ կապված իմ հաշվետվությանը, երբ ես ոչ մի փաստ չունեի, բացի ուժեղ զգացումից:

Որպես օդանավի կապիտան ես պատասխանատու էի մեր ապահովության համար, այսպիսով ես որոշեցի հետևել իմ տպավորությանը և վերադառնալ:

Երբ մենք հասանք մուտքին ես մեխանիկին ասացի, որ ինքաթիռը սարքին չէր, միևնույն ժամանակ չկարողանալով ասել, որն էր բուն խնդիրը: Նա չէր հավատում, որ խնդիր կար:

«Դա հավանաբար ուղղակի թաց վազքուղին էր»,- ասաց նա,- Դուք երևի սահել եք ասֆալտի վրայով»: Այնուամենայնիվ, նա համաձայնվեց ստուգել ինքնաթիռի դիմացի անվի աշխատանքը: Այն ստուգելուց հետո, նա խնդրեց ինձ ուղևորներին իջեցնել ինքնաթիռից, որպեսզի կարողանար օդանավը վարելու ընթացքում ստուգում կատարել:

Երբ նա վերադարձավ 30 րոպե հետո, շատ մտահոգված էր: Ստուգարքային վարման ընթացքում նա լսել էր ընդհատումներով կրճտացող ձայն: Մուտքի մոտ վերադառնալու համար, երբ փորձել էր արգելակել, նա կորցրել էր ինքնաթիռի վերահսկողությունը և գրեթե դուրս եկել վազքուղուց:

Մանրամասն ստուգումը ցույց էր տվել, որ արգելակները պատշաճ կերպով չէին վերանորոգվել նախորդ երեկո: Թռիչքի ավարտին ինքնթիռով վայրէջք կատարելիս արգելակները չէին գործի, և ես կկորցնեի ինքնաթիռի վերահսկողությունը:

Թռիչքի համար ինձ մեկ ուրիշ ինքնաթիռ տրամադրեցին, և ես երեք ժամ ուշացումով իմ ուղևորներին ապահով տեղ հասցրեցի:

Ես ուրախ եմ, որ լսեցի Հոգու հուշումներին: Ես գիտեմ, որ Հոգին կուղղորդի մեզ, եթե մենք որոնենք Տիրոջ առաջնորդությունը և լսենք հուշումներին, որոնք գալիս են: