2013
Որտեղի՞ց կարող եմ ստանալ այսպիսի ամսագիր

Որտեղի՞ց կարող եմ ստանալ այսպիսի ամսագիր

Շարոն Ռադեր, Նեվադա, ԱՄՆ

Երբ ընտանիքիս հետ ճանապարհորդում էի ԱՄՆ-ի Նեվադայից դեպի Ալյասկա, ես զրույցի բռնվեցի բարձրահասակ, գրավիչ, սիրալիր մի տիկնոջ հետ միջանցքում:

Նա հարցրեց, ուր եմ գնում և ես ասացի որ մենք գնում էինք Ջյունո, Ալյասկա, այցելելու մեր որդուն և նրա ընտանիքին: Նա ասաց, որ Լաս Վեգասից էր: Ապա հուզվելով, նա ավելացրեց, որ գնում էր Ջյունո՝ այցելելու իր ամուսնու բարեկամներին ամուսնու հիշատակին տրվող արարողությանը մասնակցելու, որի հետ նա ամուսնացած էր եղել 20 տարի: Նա վերջերս էր մահացել քաղցկեղից:

Ես նայեցի միջանցքի երկայնքով և մտքումս մտածեցի, թե որքան բախտավոր էի, որ գիտեի փրկության ծրագիրը և տաճարային աշխատող էի Լաս Վեգաս Նևադա Տաճարում: Ես մտածեցի, թե ինչ կարող էի անել այդ կնոջ տրամադրությունը բարձրացնելու համար:

Հանկարծ զանգի նման հստակ ես հիշեցի Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը, որը բաժանել էի Սփոփող Միությունում: Սփոփող Միությունը կազմակերպելիս նա նշել էր, որ քույրերը «կսլանան անծանոթին սփոփելու համար, նրանք յուղ և գինի կլցնեն թշվառների վիրավոր սրտերին, կչորացնեն որբի արցունքները և կուրախացնեն այրու սիրտը» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 452):

Ես նայեցի միջանցքի երկայնքով մեկ անգամ ևս: Ես տեսա վշտահար անծանոթի, վիրավորված սրտով այրուն: Ես հիշեցի, որ այդ օրը կարդացել էի 2011թ. Ensign ամսագիրը: Այն պարունակում էր մի քանի ոգևորող հոդվածներ, որոնք մտածեցի նրան որոշ չափով կքաջալերեին և կմխիթարեին:

Ես հավաքեցի քաջությունս, բացեցի ամսագիրը մի հոդվածի վրա և խնդրեցի, որ կարդար այն: Ես հետևում էի նրան մոտիկից և զարմացա, որ նա կարդաց յուրաքանչյուր տող ուշադրությամբ: Երբ նա ավարտեց, նա կարդաց մեկ ուրիշ հոդված:

Ակնհայտորեն իր կարդացածից ինչ- որ բան հուզել էր նրա սիրտը: Նա ամսագիրը պինդ կրծքին էր սեղմել և ապա սրբեց իր աչքի արտասուքը:

«Որտեղի՞ց կարող եմ վերցնել այսպիսի ամսագիր»,- հարցրեց նա: Ես ասացի, որ կարող էր պահել այն իրեն: Ապա նա մի քիչ էլ կարդաց:

Երբ մենք հասանք Ջյունո, նա սեղմեց ձեռքս, նայեց ուղիղ աչքերիս մեջ և ասաց. «Շնորհակալություն»:

Ես մեծ դաս սովորեցի այդ փորձառությունից: Մենք շրջապատված ենք անծանոթներով, ովքեր վիրավոր են սրտից, ովքեր քաջալերող բարի խոսքի կարիք ունեն և ովքեր կարիք ունեն իմանալու այն, ինչ մենք որպես Վերջին Օրերի Սրբեր գիտենք: