2013
Խմել ցայտաղբյուրից
Ապրիլ 2013


Մինչև նոր հանդիպում

Խմել ցայտաղբյուրից

Հիսուս Քրիստոսը կենդանի ջրի աղբյուր է:

Տաճարների գեղեցկության մասին խոսելիս մենք սովորաբար հիշատակում ենք սրաձողերի, պատուհանների և որմնանկարների մասին: Ակնածանքով ենք խոսում մկրտության ավազանների, օժտման, կնքման և սելեստիալ սենյակների մասին:

Բայց երբ մարգարեն Տիրոջն է նվիրագործում տաճարը, նա նվիրագործում է ոչ միայն գեղեցիկ մասերը, որ բոլորը նկատում են, այլ ամբողջ շինությունը: Կանզաս Սիթի Միսսուրի Տաճարի նվիրագործման աղոթքում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասաց. «Մենք նվիրագործում ենք այն հողը, որի վրա կանգնած է այս տաճարը: Մենք նվիրագործում ենք այս գեղեցիկ կառույցի բոլոր մասերը՝ անտեսանելի հիմքից մինչև Մորոնիի հրաշալի արձանը, որը պսակում է այս կառուցի ամենաբարձր կետը»:1 Երբ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասաց Օգդեն Յուտա Տաճարի նվիրագործման աղոթքը, նա նվիրագործեց «հիմքը, պատերը, հատակը, առաստաղը, աշտարակը և կառույցի բոլոր մասերը», և աղոթեց «բոլոր մեխանիկական մասերի, լուսավորման լարերի և հարմարանքների, հովացման համակարգի, վերելակների և այդ գեղեցիկ կառույցին պատկանող բոլոր բաների» պաշտպանության համար:2

Ես երախտապարտ եմ, որ Տերը ոգեշնչել է Իր մարգարեներին՝ նվիրագործել տաճարների բոլոր մասերը: Թեպետ դռան սռնակը կամ լուսամփոփը ավելի քիչ նպատակ ունեն, քան կնքման սենյակի զոհասեղանը, այդ փոքր մասերը ևս ծառայում են տաճարի առավելագույն, վեհ նպատակին:

Այդ փոքր մասերից մեկն օգնեց ինձ կարևոր դաս քաղել: Մի օր Սոլթ Լեյքի Տաճարում էի, և մահացածների համար ծեսին մասնակցելուց հետո պատրաստվում էի դուրս գալ հանդերձարանից: Նկատելով խմելու ցայտաղբյուրը, զգացի, որ ծարավ եմ և խոնարհվեցի, որ մի կում ջուր խմեմ: Մի հուշում եկավ միտքս.

Դու ջուր ես խմում տաճարում, բայց արդյո՞ք խմում ես այստեղ առկա կենդանի ջուրը:

Դա ոչ թե ծանր կշտամբանք էր, այլ պարզապես թեթև հանդիմանություն և հոգու խորքը ներթափանցող հարց:

Իմ պատասխանն էր՝ ոչ: Ես լիարժեք չէի խմում տաճարի կենդանի ջրից: Ես պետք է ընդունեի, որ մի քանի րոպե առաջ միտքս թափառում էր, երբ մահացածների համար ծեսեր էի ստանում: Թեպետ լավ էի աշխատել այն մարդկանց համար, ովքեր իմ օգնության կարիքն ունեին, ես թույլ չէի տվել ստանալ ինձ անհրաժեշտ ողջ օգնությունը:

Այժմ ամեն անգամ տաճար գնալիս ես փնտրում եմ ցայտաղբյուրը և մոտենում եմ, որ խմեմ: Ես հարցնում եմ ինքս ինձ՝ արդյո՞ք լիարժեք խմում եմ կենդանի ջրի աղբյուրից: Իմ պատասխանն է՝ ոչ այնքան լիարժեք: Իսկ իմ ծարավը սաստկանում է:

Հղումներ

  1. Thomas S. Monson, in “Kansas City Missouri Temple: ‘Beacon of Divine Light’—an Offering of Hands and Hearts,” Church News, May 12, 2012, ldschurchnews.com.

  2. Joseph Fielding Smith, in “Ogden Temple Dedicatory Prayer,” Ensign, Mar. 1972, 12.

Լուսանկարը © iStockphoto.com/Amphotora