2013
Լավ ընկերների կարևորությունը
Ապրիլ 2013


Ուսուցանել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը

Լավ ընկերների կարևորությունը

Ընկերները մեծ ազդեցություն ունեն մեր արարքների վրա, հատկապես մեր պատանեկության ընթացքում: «Նրանք մեծ ազդեցություն կունենան ձեր մտածողության և գործերի վրա, և անգամ կարող են բնորոշել, թե ինչ անձնավորություն կդառնաք դուք»:1 Եվ երբ դուք ընտրեք լավ ընկերներ, «նրանք ձեզ մեծ ուժ և օրհնություններ կբերեն: Նրանք կօգնեն ձեզ լինել ավելի լավ մարդ և ձեզ համար ավելի կհեշտացնեն Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը»:2

Այս ամսագրի 52–53 էջերում Էլեյն Ս. Դալտոնը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, ուսուցանում է լավ ընկեր փնտրելու և լինելու մասին: «Մեկ այլ անձի մեծագույն շահը փնտրելը իսկական ընկերասիրության էությունն է», ասում է նա:

Այս սկզբունքների հիման վրա ընկերություն հիմնելը երիտասարդներին կօգնի ստեղծել հարատև հարաբերություններ և շփվելու ունակություններ, որոնք ավելին են, քան պարզապես «ընկեր» դառնալը հասարակական համացանցերում: Որպես ծնող դուք կարող եք օգնել ձեր երեխաներին հասկանալ լավ ընկեր լինելու և այնպիսի ընկերներ ընտրելու կարևորությունը, ովքեր կխրախուսեն նրանց ապրել ավետարանով: Հետևյալ առաջարկները կարող են օգտակար լինել:

Երիտասարդներին ուսուցանելու առաջարկներ

  • Որպես ընտանիք սուրբ գրություններում փնտրեք լավ ընկերների օրինակներ: Քննարկեք, թե որ արժանիքներն էին այդ ընկերությունները դարձնում ամուր: Խորհեք Դավիթի և Հովնաթանի (տես Ա Թագավորաց ԺԸ–ԻԳ), Հռութի և Նոեմիի (տես Հռութ Ա–Բ) և Ալմայի և Մոսիայի որդիների օրինակների շուրջ(տես Մոսիա 27–28, Ալմա 17–20) մասին:3

  • Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում վերանայեք ընկերներին վերաբերվող բաժինը: Կիսվեք ձեր դեռահասների հետ, թե ինչ ազդեցություն են ունեցել ընկերները ձեր կյանքում: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են նրանք ներգործել և ներգործվել իրենց ընկերների կողմից:

  • Կարդացեք այս ամսագրի Քույր Դալտոնի հոդվածը: Խոսեք լավ ընկերներ փնտրելու վերաբերյալ նրա դստեր՝ Էմիի դրած նպատակի մասին: Օգնեք ձեր երեխաներին նպատակներ դնել, թե ինչպիսի ընկերներ են նրանք ուզում փնտրել և լինել:

  • Խորհեք ընտանեկան երեկո անցկացնելու մասին, որտեղ կկիսվեք ընկերություն հաստատելու նմանատիպ մտքերով. «Լավ ընկերներ ունենալու համար, ինքներդ եղեք լավ ընկեր: Հետաքրքրություն ցուցաբերեք ուրիշների հանդեպ. Ժպտացեք և թող որ նրանք իմանան, որ մտահոգվում եք նրանց համար: Բարյացակամորեն և հարգանքով վերաբերվեք ուրիշներին, և խուսափեք դատել և պարսավել ձեր շրջապատի մարդկանց»:4

Երեխաներին ուսուցանելու առաջարկներ

  • Ընկեր լինելը ներառում է ուրիշներին օգնելը: 2009թ. մայիսի Լիահոնայում կարդացեք «Պաշտպանել Քալեբին» ելույթը և խոսեք ձեր երեխաների հետ, թե ինչպես կարող են նրանք բարյացակամ լինել բոլոր նրանց հետ, ում հանդիպում են:

  • Բոլոր իրավիճակներում պետք է որոշենք, թե ինչպիսի ընկեր մենք կլինենք: Միասին երգեք «Փորձում եմ նմանվել Հիսուսին» երգը5 և այնուհետև խոսեք ձեր երեխաների հետ այն մասին, թե ինչպես կարող են նրանք ընտրել լինել Փրկչի նման լավ ընկեր տարբեր պայմաններում:

Հղումներ

  1. Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011), 16:

  2. Երիտասարդներին զորացնելու համար, 16:

  3. Տես Jeffrey R. Holland, “Real Friendship,” New Era, June 1998, 62–66.

  4. Երիտասարդներին զորացնելու համար, 16:

  5. “I’m Trying to Be Like Jesus,” Children’s Songbook, 78–79.

Լուսանկարը` Տայա Մորլեյի