2013
Տաճարի մասին հարցեր և պատասխաններ
Ապրիլ 2013


Տաճարի մասին հարցեր և պատասխաններ

Ինչո՞ւ մենք տաճարներ ունենք:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարները սուրբ վայրեր են, որտեղ մենք սովորում ենք հավերժական ճշմարտություններ և մասնակցում սուրբ ծեսերին:

Ինչպիսի՞ն է տաճարը ներսում:

Տաճարը խաղաղ, ակնածանքով լի և գեղեցիկ վայր է: Տաճարում ամենուր մաքրություն և կարգուկանոն է տիրում: Ամենքը հագնում են սպիտակ զգեստներ և խոսում են ցածր ձայնով:

Ի՞նչ է կատարվում տաճարներում:

Կինը կարող է կնքվել իր ամուսնուն, իսկ երեխաները կարող են կնքվել իրենց ծնողներին: Կնքումը հնարավորություն է տալիս ընտանիքներին ողջ հավերժություն լինել միասին: Տաճարում տղամարդիկ և կանայք նաև ստանում են հոգևոր օրհնությունների պարգևը, որը կոչվում է օժտում: Նրանք կարող են նաև օժտում ստանալ և կնքվել նրանց համար, ովքեր մահացել են առանց տաճարային ուխտեր կապելու:

Էլ ի՞նչ է տեղի ունենում տաճարներում:

Կնքումից և օժտումից բացի այլ ծեսեր են կատարվում տաճարներում: Մարդիկ կարող են մկրտվել և հաստատվել նրանց համար, ովքեր իրենց կյանքի ընթացքում չեն կարողացել միանալ Եկեղեցուն: Երբ լրանում է ձեր 12 տարին և արժանի եք լինում տաճար մտնելուն, կարող եք մկրտվել և հաստատվել նրանց համար, ովքեր մահացել են առանց ավետարանի:

Իսկ եթե իմ ընտանիքը չի՞ եղել տաճարում:

Երկնային Հայրը ճանաչում և սիրում է ձեզ և ձեր ընտանիքին: Նա ցանկանում է, որ ամեն ոք ստանա տաճարային օրհնությունները: Տաճար մտնելու համար արժանի ապրեք: Այժմ նպատակադրվեք, որ մի օր օժտում կստանաք և կամուսնանաք տաճարում: Ձեր Երկնային Հայրը կօրհնի ձեզ և ձեր ընտանիքին:

Նկարները՝ Բրեդ Թիերի