2013
Տաճարային ուխտեր
Ապրիլ 2013


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Տաճարային ուխտեր

Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք www.reliefsociety.lds.org:

Նկար
Սփոփող Միության հաստատումը

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

«Ամեն զոհաբերություն և ջանք արժեն տաճարում ստացվող փրկող ծեսերը, որոնք թույլ են տալիս մի օր վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ՝ հավերժական ընտանիք և օժտվել օրհնություններով ու բարձրյալի զորությամբ»,1 ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը: Եթե դուք դեռ չեք եղել տաճարում, կարող եք պատրաստվել տաճարի սուրբ արարողությունները ստանալուն.

  • Հավատալով Երկնային Հորը, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն:

  • Զարգացնելով վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և վերականգնված ավետարանի վերաբերյալ:

  • Աջակցելով և հետևելով ապրող մարգարեին:

  • Արժանանալով տաճարային երաշխավորագրին՝ վճարելով տասանորդ, լինելով բարոյապես մաքուր, լինելով ազնիվ, պահելով Իմաստության Խոսքը և ապրելով Եկեղեցու ուսմունքներին ներդաշնակ:

  • Նվիրելով ժամանակ, տաղանդներ և միջոցներ՝ օգնելով կառուցել Տիրոջ թագավորությունը:

  • Մասնակցելով ընտանեկան պատմության աշխատանքին:2

Նախագահ Մոնսոնն այնուհետև ուսուցանել է. «Երբ հիշում ենք [տաճարում] կապած ուխտերը, մենք ավելի տոկուն ենք դառնում՝ կրելու ամեն փորձություն և հաղթահարելու ամեն գայթակղություն»:3

Սուրբ գրություններից

Վարդապետություն և Ուխտեր 14.7, 25.13, 109.22

Մեր պատմությունից

«Նավույի Տաճարը նվիրագործելուց հետո ավելի քան 5000 Սրբեր հավաքվեցին այնտեղ: …

Տաճարային ուխտերի ուժը, զորությունը և օրհնությունները [աջակցեցին] Վերջին Օրերի Սրբերին դեպի [արևմուտք] իրենց ճամփորդության ժամանակ, երբ նրանք [տարան] ցուրտ, շոգ, քաղց, աղքատություն, հիվանդություն, դժբախտ պատահարներ և մահ»:4

Սփոփող Միության շատ քույրերի պես Սարա Ռիչը ծառայում էր որպես տաճարի աշխատող: Նա խոսել է իր փորձառության մասին. «Եթե չլիներ հավատքը և գիտելիքը, որ մեզ վրա թափվեց տաճարում … Տիրոջ Հոգու կողմից, մեր ճամփորդությունը նման կլիներ խավարի մեջ նետվելուն: … Սակայն մենք հավատք ունեինք առ մեր Երկնային Հայրը, զգալով, որ Նրա ընտրյալ ժողովուրդն էինք …, և վշտի փոխարեն զգում էինք ուրախություն, քանի որ եկել էր մեր ազատման օրը»:5

Վերջին օրերի Սրբերի հավատարիմ կանանց համար ելքը «խավարի մեջ» նետվել չէր: Նրանք դիմացան իրենց տաճարային ուխտերի շնորհիվ:

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ Տաճար՝ փարոս աշխարհին», Լիահոնա, մայիս 2011, 92:

  2. Տես Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 21:

  3. Թոմաս Ս. Մոնսոն, Լիահոնա, մայիս 2011, 93:

  4. Իմ արքայության դուստրերը, 29–30:

  5. Սառա Ռիչ, Իմ արքայության դուստրերը, 30:

The End of Parley Street, Գլեն Ս. Հոփկինս, չբազմացնել