2013
Խորհուրդ արեք Տիրոջ հետ
Ապրիլ 2013


Խորհուրդ արեք Տիրոջ հետ

Էդուարդո Օլիվիերա, Սերա, Բրազիլիա

Երբ ես 15 տարեկան էի, դպրոցում իմ դասարանից ես հավանում էի մի աղջկա և ուզում էի ժամադրել նրան: Նա գրավիչ էր, բայց ես համոզված չէի, թե պետք է արդյոք նրան ժամադրության հրավիրեի նախքան 16 տարեկան դառնալս: Ես հիշում էի Ալմա 37.37, որն ասում է. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար»: Այսպիսով, սա այն էր, ինչ ես արեցի: Ես աղոթեցի և սպասեցի մի քանի օր Տիրոջ պատասխանին, նախքան որոշում ընդունելս:

Մի օր եկեղեցում եպիսկոպոսը կանչեց ինձ իր սենյակ և խնդրեց ինձ ելույթ ունենալ հաջորդ կիրակի: Գուշակեք, թե ինչ թեմա էր՝ «Մի ժամադրվեք մինչև առնվազն չդառնաք 16 տարեկան»: Ես զգացի, որ սա Տիրոջ պատասխանն էր ինձ և դա՝ ոչ էր: Ինչպե՞ս կարող էի ուսուցանել մի բան, որը ես չէի կիրառում:

Քանի որ ես խորհուրդ էի արել Տիրոջ հետ, ես կարողացա իմանալ Տիրոջ կամքը իմ կյանքի վերաբերյալ և նաև փախչել գայթակղությունից: Ես գիտեմ, որ եթե մենք խորհուրդ ենք անում Տիրոջ հետ, Նա կասի մեզ Իր կամքը և մենք մեծապես կօրհնվենք: