2013
Քավության զորությունը
Ապրիլ 2013


Քավության զորությունը

Այորիթի Տաբուրեա, Կիրիբաթի

Երբ միսիոներներն ուսուցնում էին ինձ, նրանց դասերի հիմնական թեմաները միշտ Հիսուս Քրիստոսն էր և Նրա Քավությունը: Նրանք բացատրեցին, որ Քավությունը պարգև է Հիսուս Քրիստոսից մեզանից յուրաքանչյուրին: Դա մի պարգև է, որը մենք կարող ենք օգտագործել մեր ամենօրյա կյանքում, երբ դիմակայում ենք փորձությունների կամ երբ մեղանչում ենք: Քավության զորությունը բարձրացնում, բժշկում և օգնում է մեզ վերադառնալ նեղ և անձուկ արահետ, որն առաջնորդում է դեպի հավերժական կյանք:

Երբ միսիոներները կիսվեցին դրանով, ես մի ուժեղ զգացում ունեցա, որը վկայեց ինձ, որ դա ճիշտ էր, և ես որոշեցի միանալ Եկեղեցուն:

Հետագայում ես որոշեցի ծառայել միսիա, որովհետև ես ուզում էի օգնել ուրիշներին իմանալ այս սքանչելի պարգևի մասին: Ուսուցանելով և կիսվելով Քավության մասին, ես տեսա, ինչպես են ուրիշները դառնում դեպի նոր կյանքի ուղի: Մի լիակատար փոփոխություն եկավ, ոչ միայն ուղղակի լսելով Քավության մասին, այլ նաև կիրառելով այն իմ կյանքում նույնպես:

Ես գիտեմ, որ Քավությունը իրական է: Երբ մենք հրավիրում ենք դրա ազդեցությունը մեր կյանք, ինչպիսի հանգամանքների էլ դիմակայենք, ամեն ինչի մասին հոգ կտարվի և մենք կզգանք ուրախություն: