2013
Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին Վերջին Օրերում
Ապրիլ 2013


Տուն բերենք Երեխաների խմբի դասը

Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին Վերջին Օրերում

Դուք կարող եք օգտագործել այս դասը և վարժությունը՝ ավելին սովորելով Երեխաների Խմբի այս ամսվա թեմայի մասին:

Պատկերացրեք, թե գնացել եք գանձ որոնելու: Որտե՞ղ կարող եք փնտրել գանձը: Ինչպե՞ս կարող եք գտնել այն: Կլինի՞ արդյոք գանձատուփ այնտեղ: Ի՞նչ կլինի ներսում:

Որոշ գանձատուփեր պարունակում եմ գեղեցիկ զարդեր և թանկարժեք մետաղադրամ: Իսկ մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներս, ունենք գանձ, որն ավելի թանկ արժե. դա Հիսուս Քրիստոսի ավետարանն է:

Շատերը չգիտեն այդ գանձի մասին, այնպես որ մեր պարտականություններից մեկն էլ՝ դրանով որքան հնարավոր է շատ մարդկանց հետ կիսվելն է:

Հիսուսի և Նրա Առաքյալների մահից հետո ավետարանի որոշ կարևոր ուսմունքներ և ծեսեր կորսվեցին կամ փոփոխվեցին, դրանց թվում էին՝ մկրտության, քահանայության իշխանության, տաճարների, կենդանի մարգարեների և հաղորդության մասին ուսմունքներն ու ծեսերը:

Այդ ավետարանի գանձերը վերականգնվեցին Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին Սուրբ պուրակում, երբ նա աղոթում էր ճշմարտությունն իմանալու համար:

Հետագայում Ջոզեֆը ստացավ ոսկե թիթեղները և թարգմանեց դրանք, անվանելով Մորմոնի Գիրք: Մորմոնի Գիրքը պարունակում է ուսմունքներ, որոնք մենք գանձ ենք համարում, որովհետև այն բացատրում է ժամանակին կորսված ճշմարտություններըն: Մենք ստանում ենք բազմաթիվ օրհնություններ, որովհետև ունենք այդ ավետարանի ճշմարտությունները:

Ինչպիսի՝ թանկարժեք գանձեր են սրանք:

Նկարազարդումը՝ Բրայան Բիչի