2013
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Ապրիլ 2013


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ստորև տրվում են մի քանի օրինակներ:

«Հիսուս Քրիստոսի առաքելությունը և ծառայությունը», էջ 18. Երեց Ռասսել Մ. Նելսոնը պատմում է Հիսուս Քրիստոսի կյանքի հինգ ուղղությունների մասին, որոնց մենք կարող ենք հետևել: Կարող եք քննարկել դրանք և դրանց կիրառումը ձեր կյանքում: Կարող եք կարդալ սուրբգրքյան պատմություն Փրկչի կյանքից կամ դիտել Աստվածաշնչյան թեմայով տեսաֆիլմ (biblevideos.lds.org), որը կցուցադրի այդ ուղղություններից որևէ մեկը: Կարող եք ավարտել, բերելով ձեր վկայությունը Նրա կյանքի և ծառայության մասին, և երգելով «Էլ ավել Սրբություն տուր ինձ» (Hymns, no. 131):

«Ինչպիսի՞ն պետք է լինի հավատարիմ ընկերը», էջ 52. Կարող եք սկսել, հարցնելով, թե իչպիսին պետք է լինի իսկական ընկերը: Կարդացեք Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի սահմանումը և քննարկեք, թե ինչ տեսակի ընկերներ մենք պետք է լինենք: Պատմեք այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը իսկական ընկեր է եղել ձեզ համար, և խոսեք այն հատկանիշների մասին, որոնք կարող են օգնել ընտանիքի անդամներին ավելի լավ ընկերներ լինել մյուսների համար:

«Տաճարների տոնակատարությունները», էջ 62. Ձեր ընտանիքի հետ միասին ուսումնասիրեք տաճարների տոնակատարությունները պատկերող երեխաների նկարները: Կարող եք ցույց տալ ձեզ մոտ գտնվող տաճարի նկարը և խոսել այն մասին, թե ինչու են տաճարները կարևոր: Շեշտեք, որ միայն տաճարում կարող են կնքվել ընտանիքները: Կարող եք ավարտել, երգելով «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» (էջ 65):

Ձեր լեզվով

Լիահոնան և Եկեղեցու այլ նյութերը տարբեր լեզուներով մատչելի են languages.lds.org կայքում:

Լուսանկարները՝ Քոդի Բելի © IRI