2013
Ինչպե՞ս ծառայել քահանայության կոչումներում
Ապրիլ 2013


Ինչպե՞ս ծառայել քահանայության կոչումներում

1987թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթից

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Արդյոք երբևէ խորհել եք մարդկային հոգու արժեքի մասին: Արդյոք երբևէ մտածե՞լ եք մեզանից յուրաքանչյուրի մեջ առկա ներուժի մասին:

Մի անգամ ես մասնակցում էի ցցի համաժողովին, որտեղ իմ նախկին ցցի նախագահ Փոլ Ք. Չայլդը մեջբերեցՎարդապետություն և Ուխտեր 18 հատվածը և սկսեց կարդալ. «Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (հատված 10):

Ապա Նախագահ Չայլդը հարցրեց. «Ո՞րն է մարդկային հոգու արժեքը»: Նա խուսափեց պատասխանի համար խոսքը տալ մի եպիսկոպոսի, ցցի նախագահի կամ բարձրագույն խորհրդականի: Փոխարենը նա ընտրեց երեցների քվորումի նախագահին:

Հանկարծակիի եկած մարդը երկար լուռ մնաց, որը մի հավերժություն թվաց և ապա հայտարարեց. «Մարդկային հոգու արժեքը նրա կարողությունն է դառնալ ինչպես Աստված»:

Բոլոր ներկաները խորհեցին այդ պատասխանի մասին: Նախագահ Չայլդը շարունակեց իր ուղերձը, բայց ես շարունակեցի մտածել այդ ոգեշնչված պատասխանի մասին:

Հասնել, ուսուցանել, հուզել այն թանկարժեք հոգիներին, ում Հայրը պատրաստել է՝ Իր ուղերձի համար, վիթխարի առաջադրանք է: Հաջողությունը հազվադեպ է հեշտ լինում: Ընդհանրապես դրան նախորդում են՝ արցունքներ, փորձություններ, վստահություն և վկայություն:

Աստծո ծառաները սփոփանք են գտնում Վարդապետի հավաստիացումից. «Ես միշտ ձեզ հետ եմ» (Մատթեոս ԻԸ.20): Այս վիթխարի խոստումը հաստատում է ձեզ Ահարոնյան Քահանայության եղբայրներ, ովքեր կանչված եք ղեկավար պաշտոնների սարկավագների, ուսուցիչների և քահանաների քվորումներում: Այն քաջալերում է ձեզ՝ միսիա ծառայելուն նախապատրաստվելիս: Այն սփոփում է ձեզ հուսահատության այն պահերին, որոնք գալիս են բոլորին:

«Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, ասում է Տերը, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է:

Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը» (ՎևՈՒ 64.33–34): Մնայուն հավատքը, հաստատուն վստահությունը և ջերմեռանդ ցանկությունն է միշտ բնորոշ եղել նրանց, ովքեր ծառայում են Տիրոջը իրենց ողջ սրտով:

Եթե եղբայրները, ում հասնում է իմ ձայնը, անպատրաստ են զգում, նույնիսկ անկարող պատասխանելու ծառայելու կոչմանը, զոհաբերելու, օրհնելու ուրիշների կյանքը, հիշեք ճշմարտությունը. «Ում Աստված կանչում է, Աստված պատրաստում է»:

Նկար

Լուսանկարը՝ Քոդի Բելլի © IRI