2013
Օգնել երեխաներին պատրաստվել մկրտությանը
նախորդ հաջորդ

Օգնել երեխաներին պատրաստվել մկրտությանը

Մանկությունը ուրախ սկիզբների շրջան է: Առաջին անգամ հեծանիվ վարելը, դպրոց հաճախելը կամ նոր կերակուր փորձելը մի քանի հուզումնալի իրադարձություններ են, որոնք ձևավորում են երեխայի կյանքը: Որպես չափահասներ մենք հնարավորություն ունենք օգնել երեխաներին հայտնագործության այդ ուղու ընթացքում: Որպես չափահասներ Եկեղեցում մենք նաև հնարավորություն ունենք օգնելու նրանց աճել ավետարանում (տես ՎևՈՒ 68.25): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի գեղեցիկ և իմաստալի իրադարձություն դարձնենք երեխայի մկրտությունը՝ առաջին ուխտը, որը մարդը կապում է մեր սիրառատ Երկնային Հոր հետ:

«Այս Եկեղեցու հիմնական նպատակն է ուսուցանել երիտասարդությանը՝ նախ տանը, և ապա եկեղեցում»,– սովորեցրել է Նախագահ Բոյդ Կ. Փաքերը:1

Հետևյալ օրինակներում ծնողները կիսվում են, թե ինչպես են նախապատրաստել իրենց երեխաներին սրբազան արարողությունների և ուխտերի համար:

Մենք վաղ ենք սկսում

«Այն տարին, երբ երեխան դառնում է յոթ տարեկան, ժամանակն է տոնելու»,- ասում է Լորին՝ չորս երեխաների մի մայրը: Նա և իր ամուսինը իրենց երեխաներին մկրտության մասին ուսուցանում են ծնվելու օրվանից: Սակայն, երբ երեխան դառնում է յոթ տարեկան, նրանց ընտանիքը սկսում է ավելի հատուկ նախապատրաստություն: Նրանք կազմակերպում են ընտանեկան երեկոյի դաս ամեն ամիս տարբեր թեմաների շուրջ, որոնք կապված են մկրտության հետ, ինչպես օրինակ ուխտեր և Հիսուսի օրինակը:

Լորին ասում է, որ հատկապես կարևոր են այն ամսվա դասերը, երբ երեխաների ութերորդ տարեդարձն է: Նա երեխաներին ցույց է տալիս հագուստները, որ նրանք կրել են, երբ անուն և օրհնություն են ստացել, և նա պատմում է այն տվյալ արարողության օրվա մասին:

«Դա տաճարային ուխտերի օրհնությունների վրա կենտրոնանալու իսկական ժամանակն է»,– նշում է Լորին: Մենք միշտ նպատակ ենք դնում ուսուցանել, որ մկրտվելու ընտրությունը առաջին քայլն է տաճարային օրհնությունների համար նախապատրաստվելիս»:

Մենք դարձնում ենք դա ընտանեկան գործ

Մոնիկան, չորս երեխաների մի մայր, խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում ավագ երեխաներին ներգրավել փոքր քույրերի և եղբայրների նախապատրաստության գործում. «Իրենց դեռահաս եղբոր կամ քրոջ վկայությունը կամ փորձառությունը իսկապես զորություն է ավելացնում»,- ասում է նա: Լորին ավելացնում է, որ երբեմն խնդրում է մկրտությանը պատրաստվող երեխաներն ուսուցանեն իրենց փոքր եղբայրներին և քույրերին:

Մենք օգտագործում ենք դա որպես միսիոներական միջոց

Երբ Դանիելի դուստրը դարձավ ութ տարեկան, նա գիտեր, որ աղջիկը կկամենար իր մկրտության օրը Եկեղեցու ոչ անդամ իր ընկերներն իր կողքին լինեին: Այսպիսով, նրանց ընտանիքը որոշեց Ալիսոնի մկրտության համար հրավիրատոմսեր ուղարկել դպրոցի ընկերներին և հարևաններին: Այդ ընկերներին խնդրեցին մկրտությանը բերել Աստվածաշնչի իրենց սիրելի հատվածները:Մկրտությունից հետո Ալիսոնը նշեց այդ հատվածներն իր սուրբ գրությունների նոր հավաքածույում և լուսանցքում գրեց իր ընկերների անունները:

«Իհարկե, որպես նրա ընտանիք մենք շատ զբաղված էինք այդ օրը: Բայց մենք նաև թույլ տվեցինք նրան մկրտությունից հետո լինել իր ընկերների հետ որոշ ժամանակ և խոսել նրանց հետ լիր զգացողությունների մասին»,- Դանիելն ասաց. «Դա իսկապես հաճելի պահ էր տեսնել մեր երեխային օրինակ ծառայելիս»:

Մենք օգտագործում ենք Եպիսկոպոսի հարցազրույցը

Քիմբերլին, որի երեխաներըհասել են մկրտության տարիքին, հիշում է ութ տարեկանում իր մկրտության հարցազրույցի համար եպիսկոպոսի գրասենյակ գնալը: «Ես այնպես հուզված էի»,- ասում է Քիմբերլին:

Այժմ նա փորձում է համոզվել, որ իր երեխաները տագնապի զգացողություններչունենան: Նա և իր ամուսինը խոսում են իրենց երեխաների հետ եպիսկոպաոսի հարցազրույցների մասին և տալիս նրանց հարցեր մկրտության վերաբերյալ՝ ստեղծելով հարցազրույցի նման իրավիճակ: Նմանատիպ հարցազրույցներն ավելի օգտակար են, քան երեխաներին հարցազրույցի ընթացքի հետ ծանոթացնելը, դրանք նաև խրախուսում են երեխաներին խորապես մտածել այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մկրտության ուխտը:

Մենք ունենք հիանալի հնարավորություն

Այս ծնողներն արագ նշում են, որ իրենք ոչ մի արտասովոր բան չեն արել՝ պատրաստելով իրենց երեխաներին մկրտության և հաստատման համար, բայց նրանցից շատերը օգտագործեցին խոսքեր ինչպես օրինակ «խորը» և «հետևողական» նկարագրելու այն դասերը, որոնք իրենք ուսուցանել են տարիների ընթացքում: «Մենք համոզվեցինք, որ մեր երեխաները հասկացան, որ սա կարևոր քայլ էր իրենց կյանքում և մեծ նշանակություն ուներ»,- ասում է Քիմբերլին,- Մենք միշտ համոզված էինք, որ այդ մենք պետք է նրանց պատրաստեինք և ոչ թե ուղղակի հուսայինք, որ Երեխաների Միության ուսուցիչները ուսուցանում էին նրանց»:

Ինչպիսի հրաշալի հնարավորություն է մեզ տրվել՝ օգնելու երեխաներին, որոնց մենք սիրում ենք, նախապատրաստվել մկրտության և հաստատման համար: Երբ մենք աղոթքով անում ենք այդ, Տերը կլինի մեզ հետ այս առաջին ուխտ կապելու փորձառությունը դարձնելով հզոր հիմք, ապագա հոգևոր աճի համար:

Հղում

  1. Բոյդ Կ. Փաքեր, «Ուսուցանեք երեխաներին», Լիահոնա, մայիս 2000, 16:

Նկարազարդումները Ջոն Լյուկի, Քրեգ Դայմոնդի և Քոդի Բելի