2013
Ձեր առանձնազրույցն Աստծո հետ
Ապրիլ 2013


Երիտասարդներ

Ձեր առանձնազրույցն Աստծո հետ

Նախագահ Այրինգն ուսուցանել է, որ երբ մենք լսում ենք հաղորդության աղոթքները, կարող ենք այնպիսի զգացողություն ունենալ, ասես առանձնազրույց ենք ունենում Աստծո հետ: Նախագահ Այրինգը մտածում է հետևյալ երեք ոլորտների վերաբերյալ: Այս հարցերը գրեք ձեր օրագրում և այս ամսվա յուրաքանչյուր կիրակի խորհեք դրանց վերաբերյալ: Ձեր օրագրում կարող եք գրառել նաև խորհելու արդյունքում Սուրբ Հոգուց ստացած ձեր տպավորությունները:

  • Ի՞նչ եմ ես արել, որը գոհացրել է Աստծուն:

  • Ինչի՞ համար ես պետք է ապաշխարեմ կամ ներողություն խնդրեմ:

  • Ո՞ւմ կուզեր Աստված, որ ես ծառայեի: