2013
Մղում դեպի Տաճար
Ապրիլ 2013


Մղում դեպի Տաճարներ

Նկար
Երեց Ջայրո Մազագարդի

Բազմաթիվ լավ մարդկանց համար տաճարը ոգեշնչում է անմիջապես սիրտ ներթափանցող զգացումներ:

Նախքան իմ կանչվելը որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ, ես և կինս մի քանի տարի անցկացրեցինք ծառայելով Կամպինաս և Սան Պաոլո Բրազիլիայի Տաճարներում: Երկու տաճարներում էլ ես հաճախ էի զարմանում, որ տաճարի մոտով անցնող մարդիկ այնպես էին գրավվում տաճարով, որ կանգ էին առնում, մտնում և հետաքրքրվում դրանով:

Երբ նրանք մտնում էին, մենք տեղեկացնում էինք նրանց, որ նրանք չէին կարող առաջ գնալ առանց համապատասխան նախապատրաստության: Ապա մենք բացատրում էինք տաճարի նպատակը, կիսվում որոշ հիմնական վարդապետություններով և հրավիրում նրանց հանդիպել միսիոներների հետ: Բազմաթիվ լավ մարդկանց համար տաճարն ինքնին վիթխարի միսիոներ է, որովհետև այն ոգեշնչում է անմիջապես սիրտ ներթափանցող զգացումներ:

Կինս՝ Էլիզաբեթը և ես գիտենք այդպիսի զգացումների ուժը մեր սեփական փորձից: Մոտ 40 տարի առաջ մի լավ ընկեր և գործընկեր, Եկեղեցու անդամ, սկսեց ծանոթացնել մեզ ավետարանին՝ սովորական զրույցների ընթացքում: Մի քանի առիթներով նա ուղարկեց միսիոներներին այցելելու մեզ: Մենք հավանում էինք միսիոներներին և համաձայնվեցինք անցնել զրույցները, բայց իրականում հետաքրքրված չէինք նրանով, ինչ նրանք ուսուցանում էին:

Դա փոխվեց 1978 թ. հոկտեմբերին, երբ իմ գործընկերը հրավիրեց մի քանի ընկերների, այդ թվում նաև մեզ, Սան Պաոլո Բրազիլիա Տաճարիբաց դռների օրվան: Նա վարձել էր մի քանի ավտոբուսներ իր հաշվին, որպեսզի իր ընկերները կարողանային միանալ իրեն տաճարում, որը 50 մղոն (80կմ) հեռու էր:

Երբ Էլիզաբեթը մտավ մկրտարան, նա զգաց մի բան, որը երբեք չէր զգացել նախկինում, մի բան, որը նա հետագայում ճանաչեց որպես Սուրբ Հոգի: Այդ զգացումը մեծ ուրախություն էր նրա սրտում: Նա այդ պահին գիտեր, որ Եկեղեցին ճշմարիտ էր, և որ դա այն Եկեղեցին էր, որին նա ուզում էր միանալ:

Նմանատիպ մի զգացում եկավ ինձ բաց դռների օրվա վերջում, երբ մեզ ուղեկցում էին դեպի կնքման սենյակ և ուսուցանում հավերժական ընտանիքների վարդապետությունը: Այդ վարդապետությունը հուզեց ինձ: Ես հաջողակ էի իմ մասնագիտությունում, բայց երկար ժամանակ դատարկություն էի զգում հոգումս: Ես չգիտեի, թե ինչը կարող էր լցնել այդ դատարկությունը, բայց հասկանում էի, որ դա ինչ-որ ձևով կապված էր ընտանիքի հետ: Այնտեղ՝ կնքման սենյակում, ամեն ինչ սկսեց ընկնել իր տեղը իմ մտքում և իմ սրտում:

Մի քանի օրվա ընթացքում միսիոներները նորից կապվեցին մեզ հետ: Այս անգամ մենք շատ հետաքրքրված էինք նրանց ուղերձով:

Երեցները խրախուսեցին մեզ ջերմեռանդ աղոթել ճշմարտության վերաբերյալ: Ես որոշեցի, որ դա միակ ուղին էր, որով ես կարող էի աղոթել: Ես գիտեի, որ չէի կարող պարտավորություն վերցնել միանալու Եկեղեցուն առանց իսկական վկայություն ունենալու: Ես դժվարանում էի Երկնային Հորը մոտենալ և Նրանից հաստատում խնդրել, բայց միևնույն ժամանակ համոզված էի, որ Նա կպատասխաներ ինձ: Ես կիսվեցի նրա հետ սրտիս նվիրական ցանկություններով և խնդրեցի Նրան պատասխան տալ, որը ինձ կհամոզեր, որ Եկեղեցուն միանալը ճիշտ ուղին էր:

Հաջորդ շաբաթ Կիրակնօրյա Դպրոցի ժամանակ մեր ընկերը, որը մեզ տաճար էր հրավիրել բաց դռների օրը, նստած էր իմ ետևում: Նա կռացավ դեպի ինձ և սկսեց խոսել ինձ հետ: Խոսքերը, որոնք նա ասաց, ճշգրտորեն պատասխանեցին ինչի համար որ ես աղոթել էի իմանալու համար: Ես կասկած չունեի, որ Երկնային Հայրը խոսում էր ինձ հետ նրա միջոցով: Այդ ժամանակ ես մռայլ, կարծրացած մարդ էի, բայց սիտս հալվեց, և ես սկսեցի արտասվել: Երբ ընկերս վերջացրեց, նա ինձ ու կնոջս առաջարկեց մկրտվել: Մենք համաձայնեցինք:

1978թ. հոկտեմբերի 31- ին մոտ մեկ ամսից քիչ Սան Պաոլոյի Տաճարում մեր փորձառությունից հետո, մենք մկրտվեցինք և հաստատվեցինք: Հաջորդ օրը մենք մասնակցեցինք Բրազիլիայի Սան Պաոլոյի Տաճարի նվիրագործման երկրորդ նիստին: Մեկ տարի անց մենք վերադարձանք տաճար մեր երկու որդիների հետ՝ կնքվելու որպես ընտանիք: Բոլոր երեք առիթներն էլ գեղեցիկ, հիշարժան փորձառություններ էին: Տարիների ընթացքում մենք շարունակել ենք հարատև դարձնել այդ զգացումները կանոնավոր տաճարային երկրպագությամբ:

Մեր մկրտությունից քսանութ տարի անց ես և կինս կրկին կանգնեցինք Սան Պաոլո Բրազիլիայի տաճարում: Այս անգամ ես կանչվել էի որպես տաճարի նախագահ: Մեզ համար շատ հուզումնալի փորձառություն էր քայլել Տիրոջ տան դահլիճներով և կրկին զգալ նուրբ զգացումները, որոնք խթան էին հանդիսացել մեր դարձի համար:

Տաճարը շարունակում է իմ կնոջը և ինձ մեծ երջանկություն բերել: Երբ մենք տեսնում ենք տաճար մտնող որևէ երիտասարդ զույգի, որոնք եկել են կնքվելու որպես հավերժական ընտանիք, մենք մեծ հույս ենք զգում:

Ողջ աշխարհում շատ մարդիկ պատրաստ են լսելու ավետարանի ուղերձը: Նրանք ծարավ են զգում, ինչպես ես էի զգում ավելի քան 30 տարի առաջ: Տաճարը և նրա արարողությունները բավականաչափ ուժեղ են այդ ծարավը հագեցնելու և նրանց դատարկությունը լցնելու համար:

Լուսանկարը՝ Լորենի Ֆոչետոի