2008
Պատասխաններ ունեցող մարդը
2008թ. Հոկտեմբեր


Պատասխաններ ունեցող մարդը

Երբ Քրիստիան Մոնզոնի ընկերները հարցեր են ունենում, նրանք գիտեն, որ օգնության համար կարող են նրան դիմել:

Ի՞նչ եք անում, երբ պատահաբար պոռնոգրաֆիայի եք հանդիպում: Մի օր Քրիստիան Մոնզոնը Ասունսիոնից, Պարագվայ, իր ընկերոջից բջջային հեռախոս վերցրեց՝ դրանով խաղեր խաղալու համար: Նա հայտնաբերեց, որ հեռախոսն իր մեջ ձայնագրված պոռնոգրաֆիա ունի:

Քրիստիանի մտքում ոչ մի կասկած չկար, թե իր ընկերն ինչ պետք է անի դրա հետ, այսպիսով Քրիստիանն օգնեց նրան հասկանալ վնասակար նկարներից ազատվելու անհրաժեշտությունը: Քրիստիանը հանգիստ բացատրեց, թե այդպիսի նյութը որքան վնասակար կարող է լինել: Նա ասաց. «Եթե դու հայր լինեիր, դու չէիր ցանկանա, որ քո որդին նայեր դրանք»:

Իր ընկերոջը Քրիստիանի պատմածի մի մասը գալիս էր «Երիտասարդներին զորացնելու համար » գրքույկից: Քրիստիանն ասում է գրքույկն օգնում է իրեն` իր կյանքի յուրաքանչյուր փուլում: «Ես չէի լինի այնտեղ, որտեղ հիմա եմ առանց դրա»,- ասում է նա: Նա մի երկու ընկերների մի քանի օրինակ է բաժանել դպրոցում: Նրանք ասել են, որ այն նրանց առաջնորդություն է տվել որոշակի խնդիրների ժամանակ:

Որտե՞ղ եք օգնություն գտնում կյանքի գայթակղություններին դիմակայելիս: Քրիստիանը գիտի, որ «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկը օգնության է հասնում շատ գայթակղությունների ժամանակ, որոնք սովորական են իր ընկերների մեջ, օրինակ՝ թմրադեղեր և խմիչքներ: Նրա ընկերներից քչերն ինտերնետ ունեն տանը, բայց նրանք հեշտությամբ ինտերնետ են մուտք գործում և պոռնոգրաֆիա դիտում ինտերնետային ակումբներում:

Դպրոցում, խնդիրների դեպքում, ընկերները հաճախ են դիմում Քրիստիանի և նրա եղբոր՝ Ջիմիի օգնությանը, որովհետև նրանք վստահ են, որ երկու Վերջին Օրերի Սրբերը կունենան պատասխաններ: Երկուսին էլ դասընկերները հարգում են իրենց համոզմունքների համար: Քրիստիանին դասընկերներն այնքան են հարգում, որ ընտրեցին նրան որպես իրենց ուսանող պատգամավոր: Բացի մյուս բաներից, սա նշանակում է, որ նա իրենց ներկայացուցիչն է, եթե նրանք անախորժություն ունենան դպրոցում:

Ինչպե՞ս եք ծրագրում ապագայի համար: Քրիստիանն ասում է, որ իմանալով որ լիաժամկետ միսիան իր ծրագրում է, այն օգնել է իրեն առաջնահերթություններ դնել: Միջնակարգ դպրոցը վերջացնելուց հետո, նա ցանկանում է սովորել ինֆորմացիոն տեխնոլոգիա: Իսկ երբ գիտես, որ պատրաստվում ես ստանալ Մելքիսեդեկյան Քահանայություն, գնալ տաճար, ծառայել միսիայում և ամուսնանալ, դա օգնում է քեզ իմանալ, թե ինչպես պատրաստվես:

Իսկ Քրիստիանի համար այդպիսի ազդեցություն է ունենում Եկեղեցու վարդապետությունը և պատմությունը ուսումնասիրելը: Փաստորեն նրա սիրելի պատմվածքները գալիս են եկեղեցու պատմությունից: Օրինակ, նա ուժ է գտնում 1834թ. Սիոնի ճամբարի փորձառությունից, երբ խառնամբոխը սպառնում էր հարձակվել ճամբարի վրա և Մարգարե Ջոզեֆ Սմիթը մարգարեացավ, որ Տերը դա թույլ չէր տա: Այդ երեկո մի սոսկալի փոթորիկ ցրեց խառնամբոխին:1 Սա ասում է Քրիստիանին, որ նա կարող է առանց վախի պատրաստվել ապագային, որովհետև Տերը կարող է պաշտպանել նրանց, ովքեր ծառայում են Իրեն:

Ինչպե՞ս եք զորացնում ձեր վկայությունը: Քրիստիանի հայտնաբերած ուղիներից մեկը Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքն ուսումնասիրելն է: Նա մեջբերում է Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածը, որն ասում է, որ Ջոզեֆ Սմիթը «ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա, բացի միայն Հիսուս Քրիստոսից»: Քրիստիանն ավելացնում է. «Ջոզեֆ Սմիթի մասին իմանալը փոխեց իմ կյանքը»:

Նա ասում է, որ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելով «հասկանում ես այն դերը, որ ինքդ կարող ես խաղալ այսօր»: Նրա սիրած պատմվածքներից մեկ ուրիշը պատմում է երիտասարդ մարդկանց մասին, որոնք օգնեցին Մարտին ձեռնասայլերի ընկերությանը 1856թ.: Երիտասարդ տղամարդիկ տանում էին հոգնած, սովահար պիոներներին սառած Սուիթուոթեր գետի միջով:2 Քրիստիանն ասում է, նա հույս ունի, որ կկարողանա դրսևորել այդպիսի խիզախություն, եթե դիմակայի նման փորձության:

Ինչո՞ւ է ավետարանը կարևոր ձեր կյանքում: Քրիստիանն այդ հարցին ևս ունի պատասխան: Լինելով Ահարոնյան քահանայության քահանա, նա սեմինարիա է հաճախում ամեն առավոտ Կապիատա Պարագվայ Ցցի Կոկուեր Ճյուղի մյուս պատանիների հետ: Սեմինարիայի դասարանը իր տանն է, ուսուցիչը նրա մայրն է:

Այն, ինչ նա սովորել է մեր Հոր փրկության ծրագրի մասին, օգնեց նրան, երբ նրա սիրելի պապիկը հանկարծամահ եղավ: Նա կարողացավ սփոփանք և խաղաղություն ստանալ շնորհիվ «այն հույսի, որ ավետարանը տալիս է մեզ»:

Նա ասում է, որ ավետարանն օգնում է իրեն` իր կյանքի ամեն բնագավառում: «Ես գիտեմ, որ սուրբ գրությունները հայտնություն են Մեր Երկնային Հորից», - վկայում է նա,- Ես գիտեմ, որ սա է ճշմարիտ Եկեղեցին, և ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է»:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. See Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2004), 137.

  2. Տես Ահարոնյան Քահանայության Ձեռնարկ 3 (1995), 15: