2008
Ես կլինեմ Նրա ծառան
2008թ. Հոկտեմբեր


Միացյալ ժամ

Ես կլինեմ Նրա ծառան

«Ուստի, ո՜վ դուք, որ մտնում եք Աստծո ծառայության մեջ, տեսեք, որ ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ծառայեք նրան, որ վերջին օրը դուք կարողանաք անարատ կանգնել Աստծո առաջ» (ՎևՈւ 4.2):

Մեծ Նեփիացի միսիոներ Ամմոնը գնաց Լամանացիների երկիր` «նրանց հռչակելու Աստծո խոսքը» (Ալմա 17.12): Երբ Ամմոնը մտավ այդ երկիր, Լամանացիները կապկպեցին նրան և տարան թագավորի մոտ: Թագավորը հարցրեց Ամմոնին, թե արդյոք ցանկանում է ապրել իրենց երկրում: Ամմոնը հարցրեց թագավորին, թե արդյոք կարող է նրա ծառան լինել:

Ամմոնը ծառայեց թագավորին իր ողջ սրտով, ուժով, մտքով ու զորությամբ: Նա սիրեց այդ ժողովրդին: Նա օգտագործեց իր ուժը պաշտպանելու թագավորի ոչխարներին ու ծառաներին: Նա օգտագործեց իր միտքը ավետարանը սովորելու և թագավորի հետ դրանով կիսվելու համար: Նա օգտագործեց իր զորությունը` ավետարանով ապրելիս լինել ամուր ու անսասան: (Տես Ալմա 17–18:)

«Ես խիզախ կլինեմ» (Children’s Songbook, 162) մանկական երգի խոսքերը մեզ հիշեցնում են լինել Ամմոնի պես:

Տիրոջը պետք են քաջարի ծառաներ,

Որպեսզի վերջին օրերին իր գործը կատարեն,

Հիսուսի ուսմունքներին հետևեն,

Եվ սիրով իր ժողովրդին ծառայեն:

Մենք կարող ենք Ամմոնի պես ծառայել մյուսներին: Մենք կարող ենք սեր ցուցաբերել մեր շրջապատի մարդկանց, հատկապես, մեր ընտանիքի և ընկերների հանդեպ: Մենք կարող ենք օգտագործել մեր եռանդը` կատարելով բարի գործեր, օրինակ` լինելով բարի կամ օգնող: Մենք կարող ենք օգտագործել մեր միտքը` սովորելով ավետարանը, կարդալով սուրբ գրությունները և լսելով մեր ծնողներին և ուսուցիչներին: Մենք կարող ենք որոշել լինել ամուր ու անսասան` կատարելով այն, ինչը ճիշտ է:

Ես նրա ծառան կլինեմ

Եվ արիաբար ուխտերը կպահեմ:

Ճշմարտությունը կպաշտպանեմ:

Տերը կարող է կախված լինել ինձանից:

Խաղ

Կտրատեք ձվաձև շրջանակները, սոսնձեք դրանք միմյանց իրենց ներսի կողմից: Կտրեք չորս ուղղանկյունները, կետագծերով ծալեք և սոսնձեք ներսի կողմից` ստանալով քառակուսիներ: Կտրեք նկարով շրջանակը, նշված տեղերում դակիչով անցքեր բացեք: Ձվաձև շրջանակի մեջ փակցրեք ձեր նկարը կամ ձեզ նկարեք: Դակիչով անցք բացեք այդ ձվաձև շրջանակի վերևում և չորս քառակուսիներից յուրաքանչյուրի վրա: Անցքերի միջով թել անցկացնելով պատրաստեք նկարներով կախիչը: Կախեք այն մասում, որը կհիշեցնի ձեզ, որ պետք է ծառայեք Տիրոջը և ուրիշներին: