2008
ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2008թ. Հոկտեմբեր


ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մի ժամադրվեք մինչև չդառնաք առնվազն 16 տարեկան: Ժամադրվեք միայն նրանց հետ, ովքեր ունեն բարձր չափանիշներ: Երբ սկսում եք ժամադրվել, գնացեք խմբերով կամ այլ զույգերի հետ: Ծրագրեք այնպիսի միջոցառումներ, որոնք օգնում են Տիրոջ Հոգուն մոտ մնալ:

Լավագույն ժամադրությունները ծրագրվում են խմբերով, որոնք պետք է լինեն ոչ խիստ պաշտոնական, ոչ շատ թանկ, սակայն զվարճալի: Եղեք մտահղացումներով լի, մարդիկ բավականություն են ստանում այն բաներից, որոնք զանազանություն են մտցնում և թույլ են տալիս նրանց ճանաչել ուրիշներին և այդ ընթացքում լավ ժամանակ անցկացնել: Խնդրեք ձեր ծնողներից, ընկերեներից կամ երիտասարդ ղեկավարներից գաղափարներ՝ խմբային ժամադրությունների համար: Ահա դրանցից մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ սկսել.

  • Ուղևորվեք դեպի տեղի քաղցրավենիքի գործարան, պանրի գործարան կամ որևէ այլ տեղական տեսարժան վայր:

  • Կազմակերպեք ճաշ, ուր բոլորը կարող են բերել իրենց պատրաստած ուտելիքը և հանձնարարեք մարդկանց բերել որոշակի ճաշատեսակներ կամ բաղադրատեսակներ:

  • Այցելեք տեղի զբոսայգին, որտեղ կարող եք կերակրել թռչուններին, զբոսնել, սկավառակ նետել, հեծանիվ վարել կամ զբոսախնջույք անցկացնել:

  • Անցկացրեք ծառայողական ժամադրություն: Փոցխով հավաքեք տերևները, լվացեք պատուհանները կամ օգնեք մի բանում, որն անհրաժեշտ է անել:

  • Եթե տրամադրություն ունեք խաղաղ երեկոյի համար, այցելեք տեղի գրադարանը կամ գրախանութ և միասին աչքի անցկացրեք գրքերը:

  • Եթե ապրում եք ձնառատ վայրում, միասին զվարճալի ձնե մարդ պատրաստեք: Եթե ապրում եք ծովափին մոտ, ավազե դղյակ կառուցեք: Կամ կառուցեք առանձին և մրցույթ անցկացրեք՝ հրավիրելով անցորդներին գնահատել, թե որն է ավելի լավ: