2008
Արձագանքներ
2008թ. Հոկտեմբեր


Արձագանքներ

Լիահոնան օրհնել է մեր կյանքը

Մենք այնքան երախտապարտ ենք, որ կարող ենք ստանալ Լիահոնան այստեղ Վանուատույում: Հրաշալի է կարդալ տարբեր վայրերում գտնվող մարդկանց մասին, և թե ինչպես է Եկեղեցին բարգավաճում ողջ աշխարհում: Մենք այնքան շատ բան ենք սովորել ամսագրից: Այն օրհնել է մեր կյանքը և դրա շնորհիվ մենք այլևս երբեք նույնը չենք լինի:

Ամոս Տարոհաթի Զորո, Վանուատու

Լիահոնան ընկեր է

Երբ կարդում եմ Լիահոնան, գիտեմ թե որքան բախտավոր եմ Տիրոջ այս մեծ աշխատանքի մի մասը լինելու համար: Լիահոնան օգնում է ինձ լինել Եկեղեցու լավ անդամ: Գիտեմ, որ Լիահոնան կարող է լինել միսիոներական աշխատանքի հրաշալի միջոց: Որպես անդամներ մենք կարող ենք օգտագործել այն՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Քրիստոսը: Լիահոնան իմ լավագույն ընկերեներից մեկն է:

Գալսանջամց Դաշդավաա, Մոնղոլիա

Դեպի մաքուր ջրերի ջրհորը տանող խողովակ

Որպես իմ ծխում Ավետարանական Վարդապետության ուսուցիչ, ես խորապես երախտապարտ եմ այն հսկայական աշխատանքի համար, որ դուք կատարել եք LDS.org-ի հետ: Եկեղեցական նյութեր ունենալու և ձեռք բերելու թույլտվությունը չափազանց սահմանափակ է մեր տարածքում: Ինտերնետով սուրբ գրությունների և Եկեղեցու նյութերի մատչելիությունը նման է դեպի մաքուր ջրերի ջրհոր սեփական խողովակ ունենալուն: Խնդրում եմ իմացեք, որ ձեր ջանքերը իսկապես մեծ փոփոխություն են բերում մեր անդամների կյանք: Ինչպիսի հրաշք է նրանց համար Երկնային Հոր ուղերձն ունենալ իրենց սեփական լեզվով:

Անանուն

Խոսքեր, որոնք կարող են օգնել բոլոր մարդկանց

Որքան երախտապարտ եմ Լիահոնան իմ կյանքում ունենալու համար: Նրա մեջ ես գտնում եմ ոգեշնչված խոսքեր, որոնք կարող են օգնել բոլոր մարդկանց, լինեն նրանք Եկեղեցու անդամներ, թե ոչ: Առաջին Նախագահության ուղերձներն արտահայտում են նրանց սերը մեր հանդեպ, իսկ Վերջին Օրերի Սրբերի Ձայներ բաժինը լի է հետևելու լավ օրինակներով: Ես կարդում եմ ամսագիրն առաջին էջից մինչև վերջինը, որովհետև գիտեմ, որ Հոգին կազդի ինձ վրա և կզորացնի ինձ կարդալիս: Ես գիտեմ, որ այս ամսագրի միջոցով Քրիստոսի լույսը հանգչում է մարդկանց վրա, և ես շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, ովքեր այն հնարավոր են դարձնում:

Քրիստոֆ Ջեյմ, Պորտուգալիա

Մենք ունենք եղբայրներ և քույրեր

Ես այնքան երախտապարտ եմ, որ Երկնային Հայրն օգնեց ինձ գտնել Իր Եկեղեցին և դառնալ անդամ: Ես մեծ ճշմարտություններ եմ սովորել, դարձել ավելի լավ անձնավորություն և պատրաստվում եմ հավերժական կյանքի համար: Ինձ այնպես է երջանկացնում, որ իմ ընտանիքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու մի մասն է, որ մենք միայնակ չենք, որ մենք եղբայրներ և քույրեր ունենք: Եկեղեցին մեր ուժն է եղել դժվարին տարիներին: Մենք երախտապարտ ենք Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին և նաև մարգարեին և առաքյալներին, որոնք ծառայում են մեզ:

Սուսաննա Մարտիրոսովա, Հայաստան