2008
ՏԱՍԱՆՈՐԴ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008թ. Հոկտեմբեր


ՏԱՍԱՆՈՐԴ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավելի լավ է օրհնված լինեմ:

Պատրաստակամորեն վճարեք լրիվ տասանորդը: Հաճախեք տասանորդի կարգավորման հարցազրույցին: Հնազանդվեք ծոմի օրենքին:

Գայանայում՝ մի երկրում, որը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիսային մասում, Վերջին Օրերի պատանի Սրբերը խոսում են տասանորդների և ընծաների մասին:

«Ավելի լավ է օրհնված լինեմ»,- ասում է Սիմեոն Լովելը, որը 14 տարեկան է, Ջորջթաունում Պրասհադ Նագար ժողովատանը սեմինարիայի դասի ժամանակ: Դասարանը հենց նոր է կարդացել Մաղաքիա Գ.8–12 հատվածները, որոնք նախազգուշացնում են, որ նրանք, ովքեր թալանում են Աստծուն՝ տասանորդ չվճարելով, անիծված կլինեն, բայց խոստանում է, որ նրանք ովքեր վճարում են տասանորդ, կունենան օրհնություններ այնքան մեծ, որ չեն կարող չափվել:

«Ձգտեք այն ամենին ինչ խոստացված է», - ասում է համադասարանցի Խիան Քիփինսը՝ 16 տարեկան,- Դուք պաշտպանված կլինեք: Դուք կբարգավաճեք: Երկնքի պատուհանները կբացվեն ձեզ համար»:

Քլինթ Քալենդեր՝ 17 տարեկան, Գարդն Փարք Երկրորդ ճյուղ (նույնպես Ջորջթաունից), ասում է. «Երկրի վրա ամեն ինչ Երկնային Հորից է: Նա միայն մի փոքր մասն է ետ ուզում, օգնելու մեզ ցույց տալ մեր երախտագիտությունը: Այսպիով, ես երջանիկ եմ իմ տասանորդը վճարելու համար: Ես երջանիկ եմ ամիսը մեկ անգամ ծոմ պահելու և նվիրաբերելու՝ աղքատներին օգնելու համար: Եվ երբ տեսնում եմ, թե ինչ է Եկեղեցին անում, երբ տեղի է ունենում ցունամի, մրրիկ կամ այլ աղետ, այն ողջ հագուստեղենն ու ուտելիքի պաշարները, որ տալիս է եկեղեցին, ես ուրախությամբ եմ մտածում, որ կարող եմ լինել այդ ամենի մի մասը՝ առատաձեռն լինելով իմ նվիրատվություններով»:

Մեկ այլ տեղ՝ Վեստ Ինդիայի Միսիայում, 17-ամյա Կուրֆյու Ալին Պորտ-ով-Սփեյնում Տրինիդադի Արիմա ճյուղից, բացատրում է Մարկ Մանգրեյին, որը նույնպես 17 տարեկան է, որ չնայած ինքը շատ քիչ փող է վաստակում, վճարում է իր եկամտի 10 տոկոսը որպես տասանորդ և նաև ծոմի նվիրատվություն կատարում: «Այդ ձևով ես գիտեմ Տերն ազատ է ինձ օրհնելու համար»,- ասում է նա: Նա խոսում է Մարկի հետ տասանորդի հարցազրույցի մասին և որքան հրաշալի է զգում, երբ կարողանում է հայտարարել, որ լրիվ տասանորդ է վճարել:

Մարկը նայում է դատարկ տասանորդի բլանկը, կարդում այն և ասում. «Դու ճիշտ ես, Կուրֆյու: Վաղը իմ տասանորդը ես Եկեղեցի կբերեմ»: