2008
Լրացուցիչ մտքեր միացյալ ժամի համար, 2008թ. հոկտեմբեր
2008թ. Հոկտեմբեր


Լրացուցիչ մտքեր միացյալ ժամի համար, 2008թ. հոկտեմբեր

Հետևյալը լրացուցիչ մտքեր են, որոնք Երեխաների Միության ղեկավարները կարող են օգտագործել 2008 թվականի հոկտեմբերի Լիահոնայում տպագրված Միացյալ Ժամի հետ: Դասի, հրահանգների և միջոցառման համար, որոնք համապատասխանում են այս մտքերի հետ, տես «Ես կլինեմ նրա ծառան» Ը4 և Ը5 այս թողարկման երեխաների բաժնում:

  1. Նախքան միացյալ ժամը, ձեռք բերեք ներկա Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների նկարները: Դրեք դրանք գրատախտակին կամ սպիտակ տախտակի վրա: Պատրաստեք թղթի վրա գրված նրանց անունները և դրեք դրանք գրատախտակի մի կողմում:

    Սկսեք խնդրելով երեխաներին Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անունները համապատասխանեցնել նրանց նկարների հետ: Օգնեք երեխաներին դնել նկարները նրանց կոչման և ավագության ճիշտ կարգով:

    Ամենավերջին գերագույն համաժողովից կամ Լիահոնայի մյուս թողարկումներից, ընտրեք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ելույթները, որոնք կենտրոնացած են ծառայության վրա: Կիսվեք այս ուղերձներով և քննարկեք ուղիներ, որոնցով երեխաները կարող են կիրառել այն, ինչ նրանք սովորել են՝ օգնելու նրանց, երբ նրանք ծառայեն ուրիշներին: Մեջբերեք Վարդապետություն և Ուխտեր 4.2 հիշեցնելու երեխաներին, որ մենք ծառայում ենք մեր սրտով, զորությամբ, մտքով և ուժով: Երգեք երգ կամ օրհներգ մարգարեների մասին: Վկայություն բերեք մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ ունենալու օրհնության մասին, ովքեր ուսուցանում են մեզ իրենց խոսքով և օրինակով, թե ինչպես ծառայենք մեկս մյուսին:

  2. Գրեք ամենշաբաթյա ավետարանական սկզբունքը գրատախտակի վերևի մասում. «Քանի որ ուրիշները ծառայում են ինձ, ես նույնպես ուզում եմ ծառայել»: Հրավիրեք երեխաներին երգել երգեր՝ հայտնաբերելու, թե ով է ծառայում իրենց: Այնուհետև նրանց խնդրեք երգել երգեր կամ օրհներգեր Փրկչի, մարգարեների, ընտանիքների, ընկերների մասին և այլն: Քանի որ ուրիշները ծառայում են ինձ արտահայտության տակ գրեք այն անձանց, ում մասին նշվում է երգերում և օրհներգերում:

    Համեմատեք Վարդապետություն և Ուխտեր 4.2 և 59.5-ը: Օգնեք երեխաներին երկու հատվածում էլ գտնել սիրտ, զորություն, միտք բառերը: Նշեք, որ մենք պետք է սիրենք և ծառայենք Երկնային Հորը և ուրիշներին մեր սրտով, զորությամբ, մտքով և ուժով: Երեխաների համար նախապատրաստեք անհրաժեշտ նյութեր՝ պատրաստելու Ը4 էջում տրված նկարներով կախիչը:

    Երբ կախիչները պատրաստված կլինեն, հրավիրեք երեխաներին երգել երգեր՝ բացահայտելու ուղիներ, որոնցով նրանք կարող են ծառայել: Այնուհետև երգեք երգեր կամ օրհներգեր ծառայության մասին: Գրեք նրանց բացահայտած պատասխանները Ես նույնպես ուզում եմ ծառայել արտահայտության տակ: Բերեք վկայություն այն օրհնությունների մասին, որոնք գալիս են ուրիշներին ծառայելուց և ուրիշների կողմից, ովքեր ծառայում են ձեզ: