2008
Կայուն մնալու 18 ուղիներ
2008թ. Հոկտեմբեր


Կայուն մնալու 18 ուղիներ

Առաջին Նախագահությունը ներկայացնում է «Երիտասարդներին զորացնելու համար» բրոշյուրի խորհուրդը հետևյալ խոսքերով. «Քանի որ Տերը սիրում է ձեզ, Նա տվել է պատվիրաններ և մարգարեների խոսքերը, որոնք կուղեկցեն ձեզ՝ ձեր ճամփորդության ընթացքում: Ձեր կյանքի համար ամենակարևոր ուղեցույցներից մի քանիսը ընդգրկված են այս բրոշյուրի մեջ» ([2002], 2):

Հաջորդ մի քանի էջերի ուսմունքները կօգնեն ձեզ կիրառել այդ բրոշյուրում ընդգրկված չափանիշներն ու սկզբունքները: Ամուր կառչելով այդ սկզբունքներից, դուք կունենաք ավելի մեծ երջանկություն ձեր կյանքում և դրական օրինակ կլինեք ձեր շրջապատում գտնվողների համար: