2008
ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
2008թ. Հոկտեմբեր


ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ

Ընտրեք վեհացնող զվարճություններ: Խուսափեք այն ամենից, ինչ գռեհիկ է, անբարոյական, բռնություն կամ որևէ ձևի պոռնոգրաֆիա: Պարտավորվեք պահել Աստծո չափանիշները:

Մեր շրջապատում ունենալով այդքան զվարճությունների տեսակներ` ընտրությունները կարող են անհաղթահարելի լինել: Ահա մի քանի ուղեցույցներ, որոնք կօգնեն մեզ ընտրել հոգեպես վեհացնող զվարճություններ.

  1. Նախքան տեսախաղ խաղալը կամ կինոնկար դիտելը, պարզեք դրա կարգը և բովանդակությունը:

  2. Ինքներդ ձեզ հարցրեք, թե խաղում կամ կինոնկարում անպատշաճ նյութ չկա՞ արդյոք, անկախ դրանց կարգից: Խուսափեք այն ամենից, ինչը հեռու է վանում Հոգին:

  3. Եթե թեման անպատշաճ է, բացարձակապես ճիշտ է դուրս գնալ, անջատել կամ դադարեցնել դիտումը:

  4. Նայեք զարգացնող խաղեր, կինոնկարներ և երաժշտություն, որոնք նաև ուսուցողական բնույթ են կրում :

  5. Բացահայտեք աշխարհը հեռուստացույցից, բջջային հեռախոսներից և համակարգիչներից հեռու, ինչպես օրինակ՝ զբոսնելով, հեծանիվ վարելով, նոր հմտություն յուրացնելով կամ սովորելով այլ մշակույթների մասին:

  6. Մասնակցեք միջոցառումների, որոնք ակտիվ են պահում ձեր միտքը, իսկ մարմինը` ֆիզիկապես առողջ: