2008
Օգնիր և ուրախ եղիր
2008թ. Հոկտեմբեր


Օգնիր և ուրախ եղիր

«Դու պետք է քո ողջ ծառայությունը նվիրես Սիոնին» (ՎևՈւ 24.7):

Ջոնաթանը քրթմնջաց, երբ նստեց մեքենայի մեջ եղբոր` Մայքի կողքին: Նա ուզում էր տանը մնալ և խաղալ այն խաղը, որ ստացել էր անցյալ շաբաթ իր ծննդյան օրը: Սակայն մայրը պնդեց, որ իրենք գնան հավաքատուն և օգնեն ծխի մաքրության օրը:

«Ինչո՞ւ պիտի մենք գնանք»,- հարցրեց Ջոնաթանը մայրիկին, երբ օգնում էր նրան մեքենայի մեջ դնել իրենց փոշեկուլը:

«Հավատա, ուրախ կանցնի,- ժպտալով ասաց մայրը,- բացի այդ մենք բոլորս էլ օգտագործում ենք հավաքատունը: Մենք պետք է ժամանակ առ ժամանակ օգնենք այնտեղ կատարվող մաքրության աշխատանքին:

Եկեղեցի գնալու ճանապարհին Ջոնաթանը մեքենայի պատուհանից հայացքը դուրս հառած նայում էր, թե ինչպես էին իրենք անցնում տների ու ծառերի կողքով: Երբ մայրը մեքենան կանգնեցրեց եկեղեցու կայանատեղում, Ջոնաթանը զարմացավ, երբ տեսավ Եղբայր Լոուսոնին, որը կանգնեցրեց իր մեքենան իրենց մեքենայի կողքին:

«Ի՞նչ է անում Եղբայր Լոուսոնն այստեղ»,- զարմացավ Ջոնաթանը:

Եղբայր Լոուսոնը վերջերս հիվանդացել էր լեյկոմեա կոչվող քաղցքեղի տեսակով: Նա երկար ժամանակ հիվանդանոցում էր պառկած: Ջոնաթանը հիշեց, ինչպես էին իր ծնողները խրախուսում իրեն և Մայքին անհատական և ընտանեկան աղոթքների ժամանակ աղոթել Եղբայր Լոուսոնի համար: Եղբայր Լոուսոնը վերջերս էր հիվանդանոցից դուրս գրվել:

Ջոնաթանը միշտ սիրում էր Եղբայր Լոուսոնին: Նա Ջոնաթանի պապիկից տարիքով էր, սակայն նա շեղվում էր իր ճանապարհից, որպեսզի խոսեր Ջոնաթանի հետ և հարցներ նրան իր դասերից և սպորտային թիմից: Մի անգամ նա նույնիսկ եկավ դիտելու Ջոնաթանի խաղերից մեկը:

Երբ Ջոնաթանը դուրս թռավ մեքենայից, Եղբայր Լոուսոնը ձեռքով արեց և ասաց. «Ողջո՜ւն Ջոնաթան»: Եղբայր Լոուսոնը մեքենայի ետևից հանեց փոշեկուլը: Դանդաղ քայլելով նա փոշեկուլը քաշելով տարավ եկեղեցի:

«Ջոնաթան,- կանչեց մայրը,- կարո՞ղ ես օգնել ինձ»: Նա փորձում էր դուրս քաշել փոշեկուլը մեքենայի ետևի մասից:

«Եկա, մայրի՛կ»,- ասաց Ջոնաթանը: Նա օգնեց փոշեկուլը հանել և արագ քարշ տալով տարավ կայանատեղից դեպի եկեղեցի:

Այդ ամբողջ երեկո Ջոնաթանը և Մայքը աշխատում էին եղբայր Լոուսոնի հետ կողք-կողքի: Երբեմն Ջոնաթանը հոգնում էր և կանգ առնում հանգստանալու, սակայն նա նկատում էր, որ եղբայր Լոուսոնը շարունակ աշխատում է: Եվ նա ժպտում էր: «Լավ է, երբ կարողանում ես օգնել, չէ՞»,- ասաց Եղբայր Լոուսոնը:

Ջոնաթանը զգաց, որ իր մեջ ինչ-որ բան փոխվեց: «Եթե Եղբայր Լոուսոնը կարող է ուրախ լինել, երբ օգնում է, ես էլ կարող եմ»,- մտածեց նա: Նա սկսեց աշխատել նույնիսկ ավելի տքնաջան:

«Շնորհակալություն, ինձ հետ գալու համար»,- ավելի ուշ ասաց մայրը, երբ նրանք տուն էին վերադառնում:

«Խնդրեմ,- ասաց Ջոնաթանը,- Կներես, որ դժգոհեցի սկզբում: Ես չգիտեի, որ կարելի է այդքան բան սովորել փոշեկուլով մաքրություն անելիս»: