2008
Հավատք, որը կարող է ջրհեղեղ կանգնեցնել
2008թ. Հոկտեմբեր


Հավատք, որը կարող է ջրհեղեղ կանգնեցնել

Գարնանային օր էր Հելսինկիում, Ֆինլանդիա: Արևը պայծառ շողում էր և ձյունն արագ հալվում էր: Չորս ժամ շարունակ ես տղաներիս հետ` ութ տարեկան Ջուհայի և վեց տարեկան Հաննուի հետ, նում էինք հալվող ձյունը, որպեսզի փրկեինք նկուղը ջրհեղեղից: Կողքին գտնվող ջրատար խողովակը, որը պետք է հեռացներ ջուրը, դեռ սառած էր:

Այդ առավոտ աշխատանքի գնալիս ամուսինս մեզ ասաց, որ հետևենք, նկուղը ջուր չլցվի: Մինչև ցերեկ մենք քրտնաջան աշխատեցինք, մինչև եկավ Երեխաների խումբ գնալու ժամանակը: (Այդ ժամանակ Երեխաների խումբը հավաքվում էր ոչ հանգստյան օրերին:) Ես տղաներիս ասացի, որ երևիթե, նրանք պետք է բաց թողնեն Երեխաների խմբի դասը, որովհետև պետք էր կանգնեցնել ջրի հոսքը նկուղ: Բացի դա ամուսինս Եկեղեցու անդամ չէր և չէր հասկանա, թե որքան կարևոր էր Երեխաների խումբը մեր որդիների համար:

Ջուհան և Հանուն միահամուռ ինձ վստահեցրին, որ եթե մենք գնանք Երեխաների խումբ, Երկնային Հայրը կհոգա այն մասին, որ ջուրը չլցվի մեր նկուղ: Ես մեկ նայում էի կուտակվող ջրին, մեկ հավատքով լի որդիներիս դեմքերին: Իմ մի մասն ասում էր. «Դուք չեք կարող գնալ, որովհետև ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել նկուղ հոսող ջուրը»: Ես աղոթքով իմ սրտում աղերսեցի Երկնային Հորը: Ապա ես դժվար որոշում կայացրեցի:

«Մենք այժմ գնում ենք Երեխաների խումբ»,- հայտարարեցի ես, հատակին նետելով դույլերը: Անկախ նրանից, թե ինչ կպատահեր, ես չէի պատրաստվում վնասել երեխաներիս հավատքը:

Տղաները հիանալի ժամանակ անցկացրեցին Երեխաների խմբում: Բայց հետո տուն վերադառնալիս, որքան շատ էինք մոտենում տանը, այնքան շատ էր աճում վախս: Հասնելով բակ, տղաներն արագ վազեցին դեպի նկուղի մուտքը: Նայելով ներքև նրանք բացականչեցին. «Մայրիկ, ինչ էինք մենք քեզ ասում»: Ես շտապեցի նրանց մոտ: Ես երբեք չեմ մոռանա այն տեսարանը, որ բացվեց իմ առաջ: Տարածքը ամբողջովին չոր էր, կարծես սրբված լիներ: Ոչ մի տեղ չկար ջրի ոչ մի հետք: Անգամ այսօր, 40 տարի անց, դժվարությամբ եմ հավատում իմ տեսածին:

Տղաներիս աչքերի փայլը, որն արտացոլում էր ուրախություն և վստահություն Երկնային Հոր հանդեպ, նաև շնորհակալություն, լցրեց նաև իմ սիրտը:

Աշխարհում ոչ մի ուժ չի կարող հաղթել երեխայի հավատքին: Սուրբ գրություններն ասում են, որ եթե մենք հավատում ենք և չենք կասկածում, մենք կարող ենք սար շարժել (տես Մատթեոս ԺԷ.20): Այդ օրը երեխաներիս հավատքի զորությունը կանգնեցրեց ջրհեղեղը: