2008
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008թ. Հոկտեմբեր


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեղծվեց 100-րդ ՎՕՍ համայնքը Տայվանում

2008 թվականի մայիսին Մինգչին ճյուղի կազմավորումից հետո, Տայվանում Եկեղեցին այժմ ունի 100 համայնք: Մինգչինը փոքրիկ քաղաք է կենտրոնական Տայվանում: 100 միավորները ծառայում են ընդհանուր հաշվով մոտ 50.000 անդամների:

Առաջին միսիոներները ժամանեցին 1950-ականների վերջին և հաճախ միսիոներներին էին հանձնարարվում ղեկավարել համայնքները: Այսօր համայնքների բոլոր ղեկավարները տեղացի անդամներ են:

Մամլո ասուլիսը Ֆրանսիայում փոխհարաբերություններ է կառուցում, տարածում ավետարանը

Ցցի ղեկավարները Լիոնում, Ֆրանսիա, կազմակերպեցին մամլո ասուլիս FamilySearch –ի ինդեքսավորման հատկանիշների մասին: Նրանք օգտագործեցին 2008 թվականի մայիսի 13-ի առիթը՝ տեղի լրագրողների և համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրելով Եկեղեցու վարդապետության վրա, երբ նրանք բացատրեցին ընտանեկան պատմության կարևորությունը Եկեղեցու անդամների կյանքում և հավերժական ընտանիքների սկզբունքը: «Նրանք ովքեր մասնակցում էին շատ հետաքրքրվեցին»,- ասաց Դանիել Մոքելինը՝ Լիոն Ֆրանսիա Ցցի նախագահը:

Դանիերեն, հոլանդերեն, հունգարերեն եռահատորյակը մատչելի է ինտերնետում

Եռահատորի դանիերեն, հոլանդերեն և հունգարերեն տարբերակներն այժմ մատչելի են ինտերնետի http://scriptures .lds.org կայքում: Ինտերնետային եռահատորյակն ունի տողատակի ծանոթագրություններ, ուսուցողական օժանդակ նյութեր, քարտեզներ, լուսանկարներ և սուրբ գրությունները նշելու հնարավորություն: Ավելի շատ անդամների համար սուրբ գրությունները մատչելի դարձնելու նպատակով Եկեղեցին նախկինում տեղադրել է եռահատորյակի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն և իսպաներեն տարբերակները ինտերնետում: Ներկայումս ՎՕՍ սուրբ գրություններն ինտերնետում առկա են ավելի քան քսանչորս լեզուներով:

Սփոփող Միությունը հանգստյան օրերն անկացնում է ծառայելով

Ֆաունթին Կոլորադո Ցիցը Կոլորադո Սփրինգս, Կոլորադո, ԱՄՆ, մայիսի երկրորդ շաբաթվա հանգստյան օրերն անցկացրեց սղոցելով, ավազով մաքրելով, կարելով և ծառայելով: Տեղի արյան փոխներարկման բազայում նվիրատվություն կատարելուց հետո, Սփոփող Միության քույրերը հավաքեցին 200 օգնության պայուսակներ և ձեռագործ 40 բրդյա վերմակներ տեղական կարմիր խաչի համար:

Նրանք նաև Եկեղեցու Մարդասիրական Կենտրոնին նվիրաբերեցին ավելի քան 500 փայտե խաղալիքների բլոկներ, 25 մգդակած վերմակներ, 82 տիկնիկներ, և 187 հատ նոր հագուստներ:

Մարդասիրական ծառայություններին նվիրատվության մասին տեղեկությունների համար այցելեք www.lds.org/ humanitarianservices կայքը կամ զանգահարեք 1-801-240-5954 հեռախոսահամարով: