2008
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008թ. Հոկտեմբեր


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագահ Մոնսոնը Արիզոնայում հայտարարում է երրորդ նոր տաճարի մասին

Մեկ ամսվա ընթացքում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարել է Արիզոնայում, ԱՄՆ, երեք նոր տաճար կառուցելու ծրագրերի մասին: Ամենավերջին հայտարարությունը եկավ 2008 թվականի մայիսի 24-ին, որում մարգարեն հայտարարեց Ֆինիքսում տաճար կառուցելու մասին:

Ապրիլի 28-ին նա հայտարարեց Գիլբերտում և Գիլա հովտում, Արիզոնա, տաճարներ կառուցելու ծրագրերի մասին:

«Տաճարային օրհնությունները հավերժական են,- ասել է Նախագահ Մոնսոնը անդամներին ուղղված մի նամակում,- Նրանք, ովքեր գալիս են այս սուրբ տունը կզգան Իր զավակների հանդեպ Աստծո սերը և որպես Նրա որդիներ և դուստրեր ավելի մեծ հասկացողություն ձեռք կբերեն իրենց իսկ աստվածային ծագման և ներուժի մասին»:

Այս նոր տաճարները Արիզոնայում տաճարների ընդհանուր թիվը կհասցնի հինգի և կթեթևացնի նահանգի ներկայումս գործող Մեսա և Սնոուֆլեյք տաճարների վրա դրված բարձր պահանջարկը:

Կառուցված լինելով 1927 թվականին, համաձայն Եկեղեցու Տաճարային բաժնի տվյալների Մեսա Արիզոնա Տաճար են հաճախում ավելի շատ անդամներ, քան Յուտայից դուրս գտնվող որևէ այլ տաճար աշխարհում՝ ծառայելով 74 ցցի անդամների:

Երեք նոր տաճարների կառուցման համար գրաֆիկ չի կազմվել, որոնք ողջ աշխարհի մասշտաբով գործող կամ ծրագրվող տաճարների ընդհանուր թիվը հասցնում է 140-ի:

Նախագահ Մոնսոնը տաճար է նվիրագործում, հանդիպում Վարչապետի հետ Բրազիլիայում

Բրազիլիայի Կուրիտիբա Տաճարի նվիրագործման շաբաթվա ընթացքում հարավային և կենտրոնական Բրազիլիայի տարբեր վայրերում հազարավոր անդամներ էին հավաքվել լսելու Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասել Մ. Բալլարդի և Յոթանասունական Երեց Չարլզ Դիդիերի ուղեկցությամբ Նախագահ Մոնսոնը նվիրագործեց Կուրիտիբա տաճարը 2008 թվականի հունիսի 1-ին, կիրակի օրը, երեք նիստերի ընթացքում:

Նախորդ երեկոյան մշակութային տոնակատարության առթիվ հազարավոր անդամներ էին եկել ֆուտբոլի մարզադաշտ, որտեղ ներկա էր մարգարեն:

Կուրիտիբա տաճարը հինգերորդն է Բրազիլիայում, որտեղ անդամների թիվը մոտենում է մեկ միլիոնի: Բաց դռների ժամանակ ավելի քան 42.000 մարդ այցելեց տաճար: Բրազիլիայի վեցերորդ տաճարը ծրագրվում է Մանաուսի համար:

Երկուշաբթի օրը հունիսի 2-ին, Նախագահ Մոնսոնը թռավ Բրազիլիա քաղաքը Բրազիլիա՝ հանդիպելու Բրազիլիայի Վարչապետ Ջոուզ Ալանկարին: Երեց Նելսոնի և Երեց Դիդիեի հետ միասին Նախագահ Մոնսոնը Պր. Ալանկարին նվիրեց ընտանիք պատկերող մի փոքրիկ քանդակ և շրջանակի մեջ դրված մի օրինակ «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» (Լիահոնա, Հոկտ. 2004, 49):

Այնուհետև, Երեց Նելսոնն ու նրա կինը՝ Ուենդին, միացան Նախագահ Մոնսոնին՝ դիմելու 8000 անդամներից բաղկացած մի քանի ցցերի ընտանեկան երեկոյի մասնակիցներին:

Հոն Կոնգի անդամներն օգնում են երկրաշարժի զոհերին

Վիթխարի երկրաշարժի օրերին, որը ցնցեց Չինաստանի Սիչուան գավառը մայիսին, Եկեղեցու ավելի քան 600 անդամներ Հոն Կոնգից ուղևորվեցին դեպի մի գործարան Շենժենում, Չինասատան՝ հավաքելու 10.000 շտապ օգնության պայուսակներ տուժվածների համար:

Յուրաքանչյուր պայուսակ պարունակում էր թխվածքաբլիթներ, կաթի փոշի, մսի պահածո, արագ եփվող լապշա, օճառ, ատամի խոզանակ, ատամի մածուկ, սրբիչներ, անձրևանոց, բրդյա ծածկոց և խմելու ջուր:

Վերջին Օրերի Սրբերի Գթությունը՝ Եկեղեցու մարդասիրական ձեռքը, մի նախագիծ է մշակել, որն ավելի բազմակողմանի սփոփող ջանքերի մասն է կազմում, այն երկրաշարժի զոհերի համար իրականացման ընթացքում է: Այն ընդգրկում է մոտավորապես 5000 վրաններ և 4000 ներքնակով քնապարկեր:

Բացի օգնության պարագաներից Վերջին Օրերի Գթության կողմից մի չեկ ներկայացվեց կառավարական պաշտոնյաներին և Շենժենի Կարմիր Խաչին: Դրամական միջոցները եկան Հոն Կոնգի և ողջ աշխարհի Եկեղեցու անդամների նվիրատվություններից:

Բրյուս Լային՝ Հոն Կոնգի մի գործարար և Եկեղեցու անդամ՝ տրամադրեց իր գործարանը Շենժենում այդ իրադարձության համար:

Չինաստանի Գթության Ֆեդերացիան երկրաշարժի գոտում համայնքներին բաժանեց օգնությունը:

Նախագահ Ուխդորֆը հանդիպում է Եվրոպացի Սրբերին

2008թ. մայիսի վերջին և հունիսի սկզբին Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական` Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, հանդիպեց Եկեղեցու անդամների և հյուրերի հետ Անգլիա, Գերմանիա և Ֆրանսիա կատարած ուղևորության ժամանակ:

Անդրադառնալով Գերմանիայի և Ֆրանսիայի պատմությանը, նա Վերսալում ժողովի մասնակից փարիզեցիներին ասաց, որ «չնայած երկու երկրների միջև եղել են շատ պատերազմներ, մենք այժմ ընկերներ ենք և լավ հարևաններ: Հիսուս Քրիստոսի ավետարանը զորություն ունի մեզ բոլորիս դարձնել ավելի լավ մարդիկ և խտրականություն չի դնում կախված ազգից կամ մաշկի գույնից»:

Նա շարունակեց. «Մենք բոլորս միավորված ենք, բոլորս քույրեր և եղբայրներ ենք: Ավետարանը պատասխան է աշխարհի մարտակոչերին, բոլոր հարցերին, որոնց դիմակայում են ընտանիքները, համայնքներն ու ազգերը»:

Նախագահ Ուխդորֆը Եկեղեցու անդամ է դարձել Գերմանիայում, երբ պատանի էր: Նա կանչվեց Առաջին Նախագահության Խորհրդական այս տարվա փետրվարին: