2008
ՍԵՌԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
2008թ. Հոկտեմբեր


ՍԵՌԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

Բարոյապես մաքուր պահեք ձեզ: Նախքան ամուսնանալը սեռական հարաբերություններ մի ունեցեք: Մի մասնակցեք այնպիսի խոսակցությունների կամ գործողությունների, որոնք սեռական զգացմունքներ են առաջացնում: Մի մասնակցեք համասեռամոլների միջոցառումներին: Օգնություն խնդրեք, եթե բռնաբարության, արյունապղծության կամ այլ սեռական բռնության զոհ եք դարձել:

«Մարդկային ինտիմ հարցերում դուք պետք է սպասեք: Դուք պետք է սպասեք մինչև կարողանաք լիովին տրվել , իսկ դուք չեք կարող դա անել, մինչև պաշտոնապես և օրենքով չամուսնանաք: Եթե դուք համառորեն ձգտեք ֆիզիկական բավարարվածության առանց երկնքի հավանության, դուք այնպիսի հոգևոր, հոգեբանական վնասվածքի սոսկալի վտանգի կենթարկեք ձեզ, որ կարող եք վտանգի ենթարկել ինչպես ձեր ֆիզիկական մտերմության տենչը, այնպես էլ հետագա ավելի ճշմարիտ սիրուն ձեր ողջ սրտով նվիրվելը: Դուք կարող եք հայտնաբերել ի սարսափ ձեզ, որ այն, ինչ դուք պետք է խնայեիք, ծախսել եք, և միայն Աստծո շնորհը կարող է վերականգնել այն արժանիքը, որը դուք այնքան անփութորեն վատնել եք: Ձեր հարսանիքի օրը ամենամեծ նվերը, որ կարող եք տալ ձեր հավերժական զուգընկերոջը հենց ինքներդ եք, ձեր լավագույնով ՝ մաքուր, անբիծ և արժանի նույնպիսի փոխադարձ մաքրության»:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ` Տասներկու Առաքյալների Քվորումից, «Անձնական մաքրություն», Լիահոնա, հոկտ. 2000, 42: