2008
ՀԱՎԱՏՔՈՎ ԱՌԱՋ ԳՆԱՑԵՔ
2008թ. Հոկտեմբեր


ՀԱՎԱՏՔՈՎ ԱՌԱՋ ԳՆԱՑԵՔ

Աշխարհը ձեզ է նայում

Հավատարիմ եղեք Տիրոջը և Նրա Եկեղեցուն: Կանոնավորապես աղոթեք առանձին և կարդացեք սուրբ գրությունները: Պահեք ձեր ուխտերը և լսեք Հոգու հուշումներին: Տերը կօգնի ձեզ դիմակայել ձեր փորձություններին և դժվարություններին:

Այժմ է հավատքով առաջ գնալու ժամանակը: Այժմ է ժամանակը ցույց տալու, որ պահում ենք Աստծո պատվիրանները: Այժմ է ձեր հավատքը գործադրելու ժամանակը՝ լինելով աղոթող և հնազանդ: Երբ դուք գործադրում եք ձեր հավատքը ճշգրտորեն հետևելով այս չափանիշներին, դուք կտեսնեք, որ երջանիկ կլինեք և ավելի շատ հնարավորոթյուններ կունենաք ավետարանով և ձեր հավատքով կիսվելու ուրիշների հետ: Այս չափանիշներով ապրելը ազատություն կտա և ոչ թե կսահմանափակի ձեզ:

Երբ հավատքով առաջ գնաք, դուք կհնձեք խոստացված օրհնությունները և Տերը դուրս կթափի Իր Հոգին ձեզ վրա: Իր Հոգով առաջնորդելով ձեզ, դուք կիմանաք` ինչ անել և ինչպես արձագանքել յուրաքանչյուր իրավիճակին, և դուք կպահեք միշտ Նրան հիշելու ձեր մկրտության ուխտը:

Երիտասարդ առաջնորդներին բոլոր դարերում խնդրվել է գործադրել իրենց հավատքը և լիովին հնազանդվել: Նեփին, Ջոզեֆ Սմիթը, Հռութը և շատ ուրիշներ գործել են հավատքով, քանի որ նրանք հնազանդ են եղել Տիրոջը և Նրա մարգարեներին:

Դուք ազնվազարմ երիտասարդներ եք, արքայական սերունդ և սերունդ նախախնամության: Ձեր հավատքը կառաջացնի այն ողջ փոփոխությունը մի աշխարում, որը փնտրում է բարություն և լույս: Աշխարհը ձեր մեջ է փնտրում օրինակ և առաջնորդություն: Ուստի թող «այսպես լուսավորէ ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը որ երկնքումն է» (Մատթեոս Ե.16):