2008
Սեռը կարևոր հատկանիշ է հավերժական ինքնության և նպատակի համար
2008թ. Հոկտեմբեր


Այցելող ուսուցիչների ուղերձ

Սեռը կարևոր հատկանիշ է հավերժական ինքնության և նպատակի համար

Ուսուցանեք սուրբ գրությունները և քաղվածքները, որոնք համապատասխանում են քույրերի կարիքներին, որոնց դուք այցելում եք: Բերեք վկայություն վարդապետության մասին: Նրանց, ում ուսուցանում եք, հրավիրեք կիսվել իրենց զգացածով և սովորածով:

Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում. «Մարդկային բոլոր էակները` տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր: Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի» (“Ընտանիք` հայտարարություն աշխարհին”, Լիահոնա, հոկտ. 2004, 49):

Ինչո՞ւ է սեռը կարևոր:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորումից. «[Սեռը] հիմնականում սահմանում է, ով ենք մենք, ինչու են մենք այստեղ` երկրի վրա, և ինչ մենք պետք է անենք և դառնանք: Աստվածային նպատակի առումով տղամարդկանց և կանանց հոգիները տարբեր են, առանձին և իրար լրացնող: … Եվ տղամարդկանց և կանանց հոգևոր, ֆիզիկական, մտավոր ու զգացմունքային ունակությունների յուրահատուկ համակցումն անհրաժեշտ է երջանկության ծրագրի իրագործման համար» (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Liahona, June 2006, 51):

Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ. «Որպես Աստծո հոգևոր դուստրեր կանայք իրենց առաջին դասը «ստացել են հոգիների աշխարհում և պատրաստվել երկիր գալուն» (ՎևՈւ 138.56): Նրանք «ազնվագույնների և մեծերի» մեջ էին (ՎևՈւ 138.55), ովքեր «բացականչեցին ուրախությամբ» (Յոբ 38.7) երկրի արարման առիթով, որովհետև պետք է ֆիզիկական մարմին ստանային և հնարավորություն` մահկանացու միջավայրում փորձվելու (տես Աբրահամ 3.25): Նրանք ցանկացան աշխատել արդար տղամարդկանց կողքին հավերժական նպատակներին հասնելու համար, որոնց անհնարին կլիներ հասնել անկախ լինելով: Կանանց դերը չի սկսվում երկրի վրա, ոչ էլ ավարտվում է այստեղ: Երկրի վրա մայրությունը գնահատող կինը կվայելի այն նաև գալիք աշխարհում» (“A ‘Mother Heart,’” Liahona, May 2004, 76):

Ի՞նչ կարող եմ ես անել Երկնային Հոր Ծրագրում իմ դերն ունենալու համար:

Մարգարեթ Դ. Նադոլդ, Երիտասարդ Կանանց նախկին գերագույն նախագահ. «Աստծո կանայք երբեք չեն կարող նմանվել աշխարհի կանանց: Աշխարհում կան բավականին կանայք, որոնք խիստ են, մենք կարիք ունենք մեղմ կանանց: Կան բավականին կանայք, որոնք կոպիտ են, մենք կարիք ունենք բարի կանանց: … Մենք ունենք բավականին կանայք, որոնք հանրաճանաչ են և հաջողակ, մենք ավելի շատ կարիք ունենք հավատքի կանանց» (“The Joy of Womanhood,” Liahona, Jan. 2001, 18):

Երեց Մ. Ռասսել Բալլարդ` Տասներկու Առաքյալների Քվորումից. «Տղամարդկանց և կանանց նախաերկրային և երկրային էությունները սահմանվել են Աստծո կողմից… . [Երբեմն կանայք] հարցնում են. «Արդյո՞ք կնոջ արժեքը բացարձակորեն կախված է որպես կին և մայր նրա դերից»: Պատասխանը պարզ և ակնհայտ է` ոչ… . Ամեն արդար տղամարդ և կին նշանակալից դեր ունի Աստծո արքայության առաջընթացի մեջ… .

… . Իմ սիրելի քույրեր, մենք հավատում ենք ձեզ: Մենք հավատում և վստահում ենք ձեր բարությանն ու զորությանը… .Եվ մենք հավատում ենք, որ ձեր վերաբերյալ Աստծո ծրագիրն է` ձեզ դարձնել թագուհիներ և տալ այն բարձրագույն օրհնությունները, որ կինը կարող է ստանալ հավերժության մեջ» (“Women of Righteousness,” Liahona, Dec. 2002, 36–37):