2008
Միսիային նախապատրաստվելը
2008թ. Հոկտեմբեր


Ընկերն Ընկերջը

Միսիային նախապատրաստվելը

«Ձեր սրտերը պատրաստեցեք Տիրոջ համար» (Ա Թագավորաց Է.3):

Նկար
Elder Ulisses Soares

Իմ ընտանիքի մկրտությունից մի քանի տարի անց, միսիոներները ճաշում էին մեր տանը ամեն օր: Ես սկսեցի սիրել միսիոներներին և ցանկանում էի նմանվել նրանց:

Երբ 11 տարեկան էի, իմ եպիսկոպոսը հարցազրույցի կանչեց ինձ իր գրասենյակ: Նա ասաց. «Ուլիսես, ժամանակն է, որ սկսես նախապատրաստվել միսիային»: Ես ապշեցի, քանի որ դեռ 11 տարեկան էի: Սակայն նա ասաց. «Մենք պետք է այժմ սկսենք պատրաստվել»:

Իմ եպիսկոպոսն ասաց. «Ես ժամանակ առ ժամանակ հարցազրույց կանցկացնեմ քեզ հետ, որ ստուգեմ քո առաջընթացը»: Ապա նա ինձ մի քանի ուղղություններ տվեց: Նա ուսուցանեց ինձ պատվիրանների, քահանայության, արժանավորության և ազնվության մասին: Ես այնքան տպավորված էի, երբ նայելով աչքերիս մեջ նա ասաց. «Դու միսիա կծառայես, եթե հետևես իմ հրահանգներին»:

Ես միշտ հիշում էի այդ խոսքերը, հատկապես, երբ դժվարությունների էի հանդիպում: Օրինակ, մի անգամ մայրս ինձ փող տվեց և ուղարկեց խանութ միրգ գնելու: Վաճառողը սխալմամաբ ինձ ավելի շատ դրամ վերադարձրեց, քան ես նրան տվել էի մրգերի համար: Ես քայլերս ուղղեցի դեպի տուն, իսկ երբ բացեցի ձեռքս, տեսա, որ ավելի շատ փող կա ինձ մոտ, քան ունեի խանութ գալիս:

Սատանան փորձեց ինձ համոզել, որ կարող եմ պահել փողն ինձ: Ես մտածեցի. «Ես ունեմ մի գումար, որի հետ կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ, իսկ հետո մանրը կվերադարձնեմ մայրիկիս»: Բայց հետո ես մտածեցի. «Ո՛չ, դա այն չէ, ինչ եպիսկոպոսն ասաց ինձ: Միսիոներ լինելու համար ես պետք է ազնիվ լինեմ»: Այդ ժամանակ ես զգացի Հոգին, ետ գնացի խանութ ու վերադարձրեցի փողը: Ես իմ սրտում ինձ շատ լավ էի զգում: Ես մտածեցի. «Ես ազնիվ էի, ես հնազանդվեցի պատվիրաններին, և ես պատրաստվում եմ իմ միսիային: Ես միսիոներ եմ լինելու, և պետք է ազնիվ լինեմ»:

Դպրոցի բարձր դասարաններում ուսանելիս, ես աշխատում էի փող խնայել իմ միսիայի համար: Ծնողներս աղքատ էին և չէին կարող վճարել ամեն ինչի համար: Ես շատ փող չէի վաստակում, սակայն տասանորդ վճարելուց հետո, ես որոշեցի ամեն ամիս մի հագուստ գնել իմ միսիայի համար: Մի ամիս ես գնում էի վերնաշապիկ, մյուս ամիս փողկապ, հաջորդ ամիս մեկ այլ վերնաշապիկ: Այդ երեք տարվա ընթացքում ես այնքան փող խնայեցի, որ կարողացա գնել ինձ համար անհրաժեշտ ամեն ինչ: Ես սովորեցի խնայելու սկզբունքը: Ես սովորեցի տասանորդի օրենքին հնազանդվելու սկզբունքը, և թե որքան օրհնություններ ենք ստանում, երբ տասանորդ ենք վճարում:

Իմ միսիան մեծ փորձառություն էր, որովհետև այն օգնեց ինձ հասկանալ կյանքի սկզբունքները և ինչպես կիրառել ավետարանն իմ առօրյա կյանքում:

Տղանե՛ր և աղջիկնե՛ր, պատրաստվեք լավ միսիա ծառայելուն և լավ կյանք ապրելուն: Տերը սպասում է, որպեսզի ձեզ տա անհրաժեշտ բոլոր օրհնությունները: