2008
ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅՈւՆ
2008թ. Հոկտեմբեր


ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅՈւՆ

Ունեցեք երախտագիտության ոգին ձեր բոլոր գործերում և խոսքերում: Գոհություն հայտնեք Աստծուն ձեր օրհնությունների համար և ձեր երախտագիտությունը հայտնեք նրանց, ովքեր օգնում են ձեզ:

«Սա հրաշալի ժամանակ է, ապրել այստեղ՝ երկրի վրա: Մեր հնարավորություններն անսահման են: Չնայած այսօր աշխարհում կան որոշ վատ բաներ, կան նաև բազմաթիվ լավ բաներ, ինչպես օրինակ ուսուցիչներ, ովքեր սովորեցնում են, ծառայողներ, ովքեր ծառայում են, ամուսնություններ, որոնք ստեղծվում են, ծնողներ, ովքեր զոհաբերում են և ընկերներ, ովքեր օգնում են:

Մենք կարող ենք ինքներս մեզ բարձրացնել և ուրիշներին` նույնպես, երբ մերժում ենք մնալ բացասական մտքի մակարդակում և մեր սրտերում զարգացնում ենք երախտապարտ վերաբերմունք: Եթե ապերախտությունը համարվի լուրջ մեղքերի շարքում, ապա երախտագիտությունը իր տեղն է գրավում ազնվագույն արժանիքների շարքում… .

… . Եկեք երախտապարտ լինենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար : Նրա փառահեղ ավետարանը պատասխանում է կյանքի մեծագույն հարցերին՝ Որտեղի՞ց ենք մենք եկել: Ինչո՞ւ ենք այստեղ: Ո՞ւր է գնալու իմ հոգին, երբ մահանամ :

President Thomas S. Monson, “An Attitude of Gratitude,” Liahona, May 2000, 4, 8.