2008
Հարցերի բացիկներ և Երիտասարդներին զորացնելու համար բացիկներ
2008թ. Հոկտեմբեր


Հարցերի բացիկներ և Երիտասարդներին զորացնելու համար բացիկներ

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽՄՈՒՄ ԿԱՄ ԾԽՈՒՄ:

Երկնային Հայրը պատվիրել է Իր զավակներին` լավ հոգ տանել իրենց մարմինների համար: Մենք պետք է ուտենք սննդարար ուտելիք, կանոնավոր վարժություններ կատարենք և բավակար չափով քնենք: Երբ կատարում ենք այս ամենը, մենք ազատ ենք մնում հակումներից և տիրապետում ենք մեր կյանքին: Մենք ստանում ենք առողջ մարմնի, արթուն մտքի և Սուրբ Հոգու առաջնորդության օրհնությունները:

Ոգելից խմիչքները և ծխախոտը վնասում են մեր մարմինը և հոգին: Դրանք հակում առաջացնող են և վնաս են հասցնում մեր մարմնին, թուլացնում մեր դատողությունը և ինքնատիրապետումը, և կարճացնում մեր կյանքը: Քանի որ մենք ցանկանում ենք լինել ֆիզիկապես, մտավոր և հոգեպես առողջ, մենք չենք գործածում սուրճ, թեյ կամ չարաշահում որևէ դեղամիջոց:

ԻՆՉՈ՞Ւ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՀՈՅԵԼ:

Տաս պատվիրաններից մեկն ասում է` Տերը չի համարի անմեղ նրան, ով անտեղի կօգտագործի Իր անունը, և մենք միշտ Աստծո և Հիսուս Քրիստոսի անուններն օգտագործում ենք ակնածանքով և հարգանքով: Անվայել, գռեհիկ ու կոպիտ լեզուն կամ շարժուձևը, ինչպես նաև կեղտոտ կատակները, վիրավորանք են Տիրոջ և մյուսների հանդեպ:

Ձեր խոսելաոճը շատ բան է ասում ձեր մասին: Մաքուր և կիրթ լեզուն ցույց է տալիս, որ դուք առողջ ու պայծառ միտք ունեք: Մենք օգտագործում ենք այնպիսի լեզու, որը խրախուսում և սիրալիր է արտահայտվում մյուսների հանդեպ, այնպես որ մենք կարող ենք կատարել միմյանց սիրելու պատվիրանը: Մենք խրախուսում ենք մյուսներին ևս գործածել մաքուր լեզու:

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԺԱՄԱԴՐՎՈՒՄ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆԸ:

Ընկերությությունը հրաշալի բան է, սակայն վաղ ժամադրությունը կարող է հանգեցնել անբարոյականության, սահմանափակել ձեզ հանդիպող մյուս երիտասարդների թիվը և զրկել փորձառություններից, որոնք կօգնեն ձեզ, ի վերջո, գտնել այն մարդուն, որի հետ պետք է ամուսնանաք: Որոշ դեռահասներ կարիք չունեն կամ նույնիսկ չեն ցանկանում ժամադրվել: Ինչևէ, մենք կարող ենք և պետք է զարգացնենք լավ ընկերություն ամեն տարիքում:

Երբ սկսում ենք ժամադրվել, մենք ժամադրության ենք գնում խմբերով կամ այլ զույգերի հետ, և ծրագրում միջոցառումներ, որոնք դրական են, թանկ չեն և օգնում են մեզ միմյանց ավելի լավ ճանաչել: Ժամադրության գնացող երիտասարդ տղան կամ աղջիկը պետք է օգնեն միմյանց պահպանել չափանիշներն ու պաշտպանել միմյանց պատիվն ու արժանիքը:

ՄՈՐՄՈՆՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ՞ ԵՆ:

Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և Արարիչը: Երբ Հիսուսն ապրում էր երկրի վրա, Նա կատարյալ կյանքով էր ապրում և խոսքով ու օրինակով ուսուցանում էր, թե ինչպես մենք պետք է սիրով միասին ապրենք: Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ կարող ենք փրկվել մեր մեղքերից, եթե Նրան հետևենք:

Ամեն շաբաթ եկեղեցում մենք ճաշակում ենք հաղորդությունից, մենք նորացնում ենք մեր խոստումը` միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները:

Մենք սիրում ենք Հիսուս Քրիստոսին: Մենք երկրպագում ենք Հիսուս Քրիստոսին: Նա մեր Փրկիչն ու Քավիչն է: