2008
ԸՆԿԵՐՆԵՐ
2008թ. Հոկտեմբեր


ԸՆԿԵՐՆԵՐ

Դա կարող էի լինել ես

Ընտրեք այնպիսի ընկերներ, ովքեր ունեն նույն բարձր չափանիշները, ինչ դուք: Բարյացակամորեն և հարգանքով վերաբերվեք բոլորին: Եկեղեցու միջոցառումներին հրավիրեք այլ հավատքների ձեր ընկերներին: Օգնության հասեք նորադարձներին և ոչ ակտիվ անդամներին:

Երբ յոթ տարեկան էի, մի աղջիկ տեղափոխվեց մեր համայնք, և մենք դարձանք ընկերներ: Մենք երկուսով սիրում էինք նույն բաները, և մենք լավ ազդեցություն էինք գործում միմյանց վրա: Մենք լավ ընտրություններ էինք կատարում, որովհետև մեր ծնողները սովորեցրել էին մեզ ընտրել իմաստությամբ:

Մի անգամ, երբ վեցերորդ դասարանում էինք, այնուամենայնիվ մենք սխալ ընտրություններ կատարեցինք, որպեսզի ընդունվեինք մեր ընկերների կողմից, ովքեր ունեին ավելի ցածր չափանիշներ: Հաջորդ տարի ես որոշեցի, որ պետք է փոխեմ ընկերներիս, որպեսզի կարողանամ կրկին ճիշտ ընտրություններ կատարել՝ ապրելով ավելի բարձր չափանիշներով: Միակ խնդիրն այն էր, որ իմ ընկերուհին ու ես դեռ ընկերուհիներ էինք, և ես չէի ուզում դադարեցնել նրա հետ դրսում ժամանակ անցկացնելը:

Անել այն, ինչ ես պետք է անեի, դժվար էր: Իմ ողջ կյանքում ինձ ասվել էր լավ ընկերներ ընտրել և բարձր պահել իմ չափանիշները: Բայց ես վկայություն չունեի, թե ինչու էր դա կարևոր, այսպիսով, ես պետք է վստահեի, որ դա ճիշտ էր: Ամառվա ընթացքում և ութերորդ դասարանում մենք այլևս դրսում շատ ժամանակ չէինք անցկացնում և ընտրեցինք տարբեր ուղղություններ:

Այս որոշման օրհնություններն այդ տարվա ընթացքում ես տեսա ավելի ուշ: Իմ նախկին ընկերները որոշել էին ալկոհոլ բերել դպրոց: Նրանք համոզել էին մի քանի ուրիշ աղջիկների խմել այն, և նրանք բոլորը անախորժություններ էին ունեցել: Ես հասկացա, որ այդ աղջիկներից մեկը կարող էի լինել ես: Եթե ես նրանց հետ լինեի, չգիտեմ, կկարողանայի՞ արդյոք բավականաչափ ուժ գտնել իմ համոզմունքները պաշտպանելու համար:

Սարսափում եմ, երբ մտածում եմ այն հետևանքների մասին, որոնց առջև ստիպված կլինեի կանգնել ես: Հնարավոր է հակվածություն ձեռք բերեի, օրենքի հետ խնդիրներ ունենայի, կորցնեի ծնողներիս վստահությունը, բայց ամենակարևորը ես հնարավոր է դավաճանեի այն վստահությանը, որ Երկնային Հայրն ունի իմ հանդեպ:

Ես գիտեմ, որ այն ինչ ասում է մարգարեն բարձր չափանիշների մասին, մեր պաշտպանության համար է: Չնայած մենք թերևս համարենք դա ոչ հարմար, այն օգնում է մեզ հոգեպես, ֆիզիկապես, մտավոր և այլ ուղիներով, որոնք մենք նույնիսկ չենք էլ հասկանում: