2008
ԾԱՌԱՅԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
2008թ. Հոկտեմբեր


ԾԱՌԱՅԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

Ծառայեք ուրիշներին ձեր Եկեղեցական հանձնարարություններում և ձեր տանը, դպրոցում և համայնքում: Ամեն օր փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը` իմանալու, թե ում ծառայեք և ինչպես նրանց օգնեք՝ հոգալու իրենց կարիքները:

Բենյամին թագավորը սովորեցրել է. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Ուրիշներին ծառայելու բազմաթիվ ձևեր կան, բայց անկեղծությունն ու սերն են բանալին: Ահա մի քանի խորհուրդներ և առաջարկներ այն մասին, թե ինչպես ծառայել.

  1. Մի մոռացեք, որ առաջին տեղում է ձեր ընտանիքին ծառայելը:

  2. Ձեր ծառայությունը համապատասխանեցրեք անհատական կարիքներին: Մտածեք, թե ինչ կարող է որևէ մեկը սիրել, ցանկանալ կամ ինչի կարիք կարող է ունենալ:

  3. Ծառայելու միջոցառումները պահեք պարզ, և ծրագրելիս ու դրանք իրականացնելիս ընդգրկեք ուրիշներին:

  4. Ժպիտը, զվարթ վերաբերմունքը, լսող ականջը, անկեղծ գովասանքը և բարության լուռ գործերը ծառայության կարևոր ձևեր են:

  5. Հիշեք և կիրառեք Մոսիա 4.21 հատվածում տրված խորհուրդը: Առատաձեռնորեն կիսվեք ուրիշների հետ: