Վկայության ձեռնոց
Դուք երբևէ հագե՞լ եք ձեռնոց: Որոշ ձեռնոցներ պաշտպանում են ձեր ձեռքերը աշխատանքի ժամանակ: Որոշ ձեռնոցներ էլ ձեր ձեռքերը տաք են պահում: Այլ տեսակի ձեռնոցներ կրում են սպորտային խաղի ժամանակ: Այս խաղի ժամանակ դուք կարող եք պատրաստել ձեր «վկայության ձեռնոցը», որը կօգնի ձեզ հիշել ձեր վկայության հինգ մասերը:
Վկայություն նշանակում է վկայել ավետարանի ճշմարտության մասին, որը տրվում է մեզ Սուրբ Հոգու կողմից: Վկայությունն ունի հիմնական մասեր: Եթե ցանկանում եք հավատալ դրանց, ձեր հավատը կաճի դառնալով գիտելիք դրանց ճշմարիտ լինելու մասին:
ԻՄ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
-
Ես գիտեմ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, և Նա սիրում է մեզ:
-
Ես գիտեմ, որ Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն ու Քավիչն է:
-
Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե է: Նա վերականգնեց Հիսուս Քրիստոսի ավետարանը երկրի վրա և Աստծո զորությամբ թարգմանեց Մորմոնի Գիրքը:
-
Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ Եկեղեցին է երկրի վրա այսօր:
-
Ես գիտեմ, որ այս Եկեղեցին ղեկավարվում է ապրող մարգարեի կողմից, որը հայտնություն է ստանում:
Ցուցումներ. Գտեք մի սպիտակ ձեռնոց:* Կտրեք այս էջի նկարները և փակցրեք ստվարաթղթի վրա: Հագեք ձեռնոցը: Վկայության հինգ մասերը մեկ առ մեկ ասելիս փակցրեք նկարները ձեռնոցի մատերին` սկսելով բութ մատից: Դուք կարող եք փակցնել նկարները ձեռնոցին` օգտագործելով կպչուն ժապավեն, սոսինձ, ապահով քորոցներ կամ թել:
Զարգացնելով ձեր վկայությունը վստահորեն կիսվեք դրանով: Վկայություն բերելիս կարող եք օգտագործել արտահայտություններ, ինչպիսիք են` «Ես վկայում եմ, որ …» կամ «Ես գիտեմ, որ…»: Ձեր վկայությունը ավելի կամրապնդվի, եթե կիսվեք դրանով մյուսների հետ: