2008
2008թ. մարտի հրատարակություն` հաշվետվություն
2008թ. Հոկտեմբեր


2008թ. մարտի հրատարակություն` հաշվետվություն

Երկու տարի ծրագրման և լույսընծայման համար:

Ավելի քան 2.3 միլիոն օրինակներ բաժանվեց 51 լեզուներով:

Երկու լրացուցիչ տպագրություն անհրաժեշտ եղավ պահանջարկը բավարարելու համար:

Այդ հատուկ ինտերնետային կայքն ունեցավ ավելի քան 340 000 այցելուներ:

Որքան էլ մեծ լինեն թվերը, դրանք չեն ներկայացնում իրականությունը: 2008 թվականի Ensign և Liahona ամսագրերի «Տեր Հիսուս Քրիստոս» հրատարակության կարևորությունն ակնհայտ է դառնում միայն այն ժամանակ, երբ տեսնում ենք, թե ինչպիսի ազդեցություն են կրել մարդկանց կյանքերը:

Անձնական մակարդակի վրա

Երբ անդամներին կոչ արվեց կիսվել 2008թ. մարտի հրատարակության վերաբերյալ իրենց զգացումներով և փորձառություններով, շատերը գրեցին` պարզապես պատմելով, թե ինչպես էր այն ազդել իրենց սեփական կյանքի վրա: Ֆիլիպիններից Մարիա Ֆելինա Ֆերրերը գրել է. «29 տարիների ընթացքում, որ ես ապրել եմ խոսելով և գրելով Նրա մասին, առաջին անգամ ես զգացի Փրկչի ակնհայտ իրականությունն իմ կյանքում: Նա ուղղակի թեմա չէ, ոչ էլ ընդամենը պատմություն: Նա իրական է …. Այն հզոր փոփոխություն առաջացրեց իմ մեջ: Ուր էլ որ գնամ և ինչ էլ որ անեմ այժմ, ես զգում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսն Իր ողջ զորությամբ տեսնում է ինձ և կանգնած է կողքիս: Այդ փաստը ստիպում է ինձ ավելի լավ անձնավորություն դառնալ»:

Թոմ Կունզը` Մագնոլիայից, Տեխաս, ԱՄՆ, ասաց. «Ամսագիրն ընթերցելուց հետո, ես այնքան լավ զգացի, որ ցանկացա ավելի լավը լինել իմ կյանքի բոլոր կողմերով …. Ես անձնապես զգում էի Փրկչի սերն իմ հանդեպ և Քավության փառահեղությունը»:

Կիսվելով ուրիշների հետ

Լինդա Բույսե-Վերգավենը, որը Բելգիայում ուսուցանում է տարրական դպրոցում, գտնվում էր վերապատրաստման ուղևորության մեջ իր գործընկերոջ հետ և նրան մարտի հրատարակության մի օրինակ տվեց հատուկ մի երկտողի և հրավերի հետ՝ գալու Զատկի կիրակի օրը եկեղեցի՝ իր ելույթը լսելու համար: Ընկերուհին գնաց և ունեցավ դրական փորձառություն: «Լիահոնայի հատուկ թողարկումը ինձ հնարավորություն տվեց մի փոքրիկ սերմ դնել ընկերուհուս սրտում»,- ասաց Քույր Բույսե-Վերգավենը:

Կալիֆոռնիայում, ԱՄՆ, Լորի Լարսոնը իր հետ գեղեցկության սրահ էր վերցրել մարտի Ensign –ը և կլանված էր այն կարդալով: Նա անընդհատ մտածում էր, թե որքան հրաշալի կլիներ կիսվել այդ հոդվածներով որևէ մեկի հետ, որն ուրիշ հավատքից էր և ինչպես դրանք կհստակեցնեին Եկեղեցու վերաբերյալ թյուրըմբռնումները: Ապա նրա դիմահարդարը հարցրեց այն ամսագրի մասին, որը նա կարդում էր: Նախքան հանդիպումն ու զրույցը կավարտվեր, դիմահարդարը խնդրեց, որ միսիոներներն այցելեն իրեն:

Թելմա Չակոնը Գվատեմալա քաղաքից, Գվատեմալա, գնեց Լիահոնայի 12 հավելյալ օրինակ և օգտագործեց Զատկի առիթը կիսվելով ամսագրերով և իր վկայությամբ իր եղբայրների և քույրերի հետ: Պատրիցիա Հեգեդուսը Կարդստոնից, Ալբերտա, Կանադա ուղարկեց մի օրինակ մի գերմանացի զույգի, որոնց հետ նա և իր ամուսինը ընկերացել էին մի քանի տարի առաջ: Նրանք երախտագիտությամբ ստացան այն՝ խոստանալով, որ կկարդան: Ալան Հարվիի ընտանիքը՝ Կրուգերսդորփից, Հարավային Աֆրիկա, գնեց 12 հավելյալ օրինակ և բաժանեց դրանք իրենց փողոցում ապրող ընտանիքներին:

Ջանքեր ծխում և ցցում

Եկեղեցու միավորները Ensign -ի կամ Լիահոնա-ի անվճար օրինակներով փաթեթ ստացավ՝ օգտագործելու ընկերակցման, ակտիվացման և միսիոներական աշխատանքի համար: Անգլիայում Չորլի ցիցը Զատիկի հատուկ համերգ կազմակերպեց, որին հրավիրվեցին ընկերներ, հարևաններ, ոչ ակտիվ անդամներ և շատ կարևոր հյուրեր: Յուրաքանչյուր հյուր ստացավ Մորմոնի Գրքի և 2008 թվականի մարտի Ensign-ի մի օրինակ:

Նիգերիայում, Սփոփող Միության քույրերը Այլե-Այֆե շրջանում որպես Սփոփող Միության տարելիցի միջոցառման մաս, այցելեցին այդտեղի բանտը և բաժանեցին մարտի թողարկման օրինակներ: Նյուքասլ-Անդր-Լայմ ցիցը Անգլիայում հոգ տարավ, որ յուրաքանչյուր ընտանիք ցցում ունենա մի օրինակ և հրավիրատոմս՝ մասնակցելու Զատկի կիրակի օրվա հատուկ հաղորդության ծառայությանը: Արդյունքում մի եղբայր, որն սկսած 1980 թվականի իր մկրտությունից հետո ակտիվ չէր, սրտում փոփոխություն զգաց և այժմ կրկին վայելում է ավետարանի օրհնություններն իր կյանքում:

Այո, մենք քրիստոնյաներ ենք

Շատերը գրել են պատմելով, թե ինչպես էր Փրկչի մասին թողարկված համարն օգնել հստակեցնել թյուրըմբռնումները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերաբերյալ: Բարբարա Մեյեսը Ֆլագսթաֆից, Արիզոնա, ԱՄՆ, պատմեց մի դեպք մի կնոջ մասին, որը գալիս էր մաքրելու իր տունը. «Ես նկատել եմ շատ բաներ, որոնք ցույց են տալիս, որ դուք հավատում եք Հիսուսին: Ինչպե՞ս կարող է դա լինել: Դուք երկուսով էլ Մորմոն եք: Դուք Քրիստոնյա՞ եք»: Քույր Մեյեսը նրան տվեց մարտի Ensign-ի մի օրինակ, և նրանք սկսեցին զրուցել: «Երբ նա կարդում է, շարունակում է կարևոր հարցեր տալ և մի փակ սիրտ էլ բացվեց»,- ասաց Քույր Մեյեսը:

Մայք և Շազ Կրամեր ընտանիքը Գարվուդից, Նյու Ջերսի, ԱՄՆ, այս տարվա սկզբին երեկույթ էր կազմակերպել, որին հրավիրված էին մի քանի ոչ Վերջին Օրերի Սրբերի ընտանիքներ: Մի ընտանիք վաղ ժամանեց, այնպես որ ամուսինը կարողացավ հարց տալ եկեղեցու մասին: Նրա ընկեր մի քահանա ասել էր, որ մենք չենք հավատում Հիսուս Քրիստոսին: Եղբայր Կրամերն ասաց. «Ես պարզապես ձեռքս մեկնեցի և վերցրեցի մարտի Ensign-ը կազմի վրա Հիսուսի նկարով և հարցրեցի. Մի՞թե սա նման է մի եկեղեցու, որը չի հավատում Հիսուսին»: Այդ մարդն ամսագիրը տարավ իր հետ և հետո այդ շաբաթ հանդիպեց միսիոներների հետ՝ նոր հարցեր տալու համար:

Հավերժական ուղերձ

Ensign -ի և Լիահոնա-ի 2008թ. թողարկումը դեռևս մատչելի է բաշխման համար Եկեղեցու միջոցով: Փրկչի մասին նրա հավերժական ուղերձը դարձնում է այն արժեքավոր՝ նվիրելու այն ուրիշներին ոչ միայն ապագա Սուրբ Ծննդի և Զատկի ժամանակ, այլ ցանկացած ժամանակ, երբ անդամները կցանկանան մխիթարել, ճշմարիտ վարդապետություն սովորեցնել և կիսվել ուրիշների հետ Տեր Հիսուս Քրիստոսի մասին ամուր վկայությամբ: Ներուժն առկա է այնտեղ՝ շատ ավելի բազում կյանքերի վրա ազդելու համար: