2008
Երիտասարդներին զորացնելու համար
2008թ. Հոկտեմբեր


Երիտասարդներին զորացնելու համար

Կատարելով Աստծո հանդեպ մեր պարտականությունը

Ազատ կամք և պատասխանատվություն

Անկախ ձեր հանգամանքներից ընտրեք արդարակեցությունն ու երջանկությունը: Պատասխանատվություն ստանձնեք ձեր կատարած ընտրությունների համար: Զարգացրեք ձեր ունակություններն ու տաղանդները և օգտագործեք դրանք բարու համար: Խուսափեք անգործությունից և պատրաստ եղեք տքնաջան աշխատել:

Երախտագիտություն

Ունեցեք երախտագիտության ոգին ձեր բոլոր գործերում և խոսքերում: Գոհություն հայտնեք Աստծուն ձեր օրհնությունների համար և ձեր երախտագիտությունը հայտնեք նրանց, ովքեր օգնում են ձեզ:

Կրթություն

Պատրաստվեք լավ ազդեցություն թողնել աշխարհում: Կրթություն ստացեք և խանդավառությամբ սովորեք: Հաճախեք սեմինարիա:

Ընտանիք

Կատարեք ձեր մասը երջանիկ տուն հիմնելու համար: Պատվեք ձեր ծնողներին և ամրապնդեք ձեր հարաբերությունները ձեր եղբայրների և քույրերի հետ:

Ընկերներ

Ընտրեք այնպիսի ընկերներ, որոնք ունեն նույն բարձր չափանիշները, ինչ դուք: Բարյացակամորեն և հարգանքով վերաբերվեք բոլորին: Եկեղեցու միջոցառումներին հրավիրեք այլ հավատքների ձեր ընկերներին: Օգնության ձեռք մեկնեք նորադարձներին և ոչ ակտիվ անդամներին:

Հագուստ և արտաքին տեսք

Համեստ հագնվեք` Աստծո և ինքներդ ձեր հանդեպ հարգանք ցուցաբերելով: Երբեք և ոչ մի դեպքում մի իջեցրեք ձեր հագնվելու չափանիշները: Մի այլանդակեք ձեր մարմինը դաջվածքներով կամ դակումներով:

Զվարճություն և լրատվամիջոցներ

Ընտրեք վեհացնող զվարճություններ: Խուսափեք այն ամենից, ինչը գռեհիկ է, անբարոյական, բռնություն կամ որևէ ձևի պոռնոգրաֆիա: Պարտավորվեք պահել Աստծո չափանիշները:

Երաժշտություն և պար

Լսեք այնպիսի երաժշտություն, որը կօգնի ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը: Մի լսեք այնպիսի երաժշտություն, որը խրախուսում է անբարոյականություն, գովաբանում բռնություն կամ օգտագործում գռեհիկ լեզու: Պարելիս խուսափեք ամբողջ մարմնով հպվելուց կամ անպատշաճ շարժումներից:

Լեզու

Խոսեք այնպիսի լեզով, որը վեհացնում, խրախուսում և սիրալիրություն է արտահայտում ուրիշների հանդեպ: Աստծո և Հիսուս Քրիստոսի անուններն ակնածանքով և հարգանքով տվեք: Մի գործածեք անվայել, գռեհիկ ու կոպիտ լեզու կամ շարժուձև:

Ժամադրություն

Մի ժամադրվեք մինչև չդառնաք առնվազն 16 տարեկան: Ժամադրվեք միայն նրանց հետ, ովքեր ունեն բարձր չափանիշներ: Երբ սկսում եք ժամադրվել, գնացեք խմբով կամ այլ զույգերի հետ: Ծրագրեք այնպիսի միջոցառումներ, որոնք օգնում են Տիրոջ Հոգուն մոտ մնալ:

Սեռական մաքրություն

Բարոյապես մաքուր պահեք ձեզ: Նախքան ամուսնանալը սեռական հարաբերություններ մի ունեցեք: Մի մասնակցեք այնպիսի խոսակցությունների կամ միջոցառումների, որոնք սեռական զգացմունքներ են առաջացնում: Մի մասնակցեք համասեռամոլների միջոցառումներին: Օգնություն փնտրեք, եթե բռնաբարության, արյունապղծության կամ այլ սեռական բռնության զոհ եք դարձել:

Ապաշխարություն

Ապաշխարելով` դուք կարող եք Փրկչի Քավության միջոցով ներում ստանալ և մաքրվել ձեր մեղքերից: Խոստովանեք ձեր մեղքերը Տիրոջը և նրանց, ում հետ անիրավ եք վարվել: Եթե լուրջ մեղքեր եք գործել, դուք նաև պետք է խոստովանեք դրանք ձեր եպիսկոպոսին:

Ազնվություն

Ազնիվ եղեք ինքներդ ձեր, ուրիշների և Տիրոջ հետ: Նպատակահարմար մի համարեք, որ երբեմն անազնվությունը ճիշտ է:

Կիրակին սուրբ պահելը

Օգտագործեք կիրակին երկրպագելու Տիրոջը, հաճախեք եկեղեցի, ավելի մոտեցեք ձեր ընտանիքին և օգնեք ուրիշներին: Մի ձգտեք զվարճությունների կամ փող ծախսեք կիրակի օրը: Հնարավորության դեպքում խուսափեք աշխատել կիրակի օրը:

Տասանորդ և նվիրատվություններ

Պատրաստակամորեն վճարեք լրիվ տասանորդը: Հաճախեք տասանորդի կարգավորման հարցազրույցին: Հնազանդվեք ծոմի օրենքին:

Ֆիզիկական առողջություն

Պահեք Իմաստության Խոսքը: Կերեք սննդարար ուտելիք, կանոնավոր վարժություններ կատարեք և բավարար չափով քնեք: Մի օգտագործեք թմրադեղեր, ալկոհոլ, սուրճ, թեյ կամ ծխախոտ: Մի չարաշահեք դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դեղերը:

Ծառայեք ուրիշներին

Ծառայեք ուրիշներին՝ ձեր Եկեղեցական հանձնարարություններում և ձեր տանը, դպրոցում և համայնքում: Ամեն օր փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը` իմանալու, թե ում ծառայեք և ինչպես նրանց օգնեք` հոգալու իրենց կարիքները:

Հավատքով առաջ գնացեք

Հավատարիմ եղեք Տիրոջը և Նրա Եկեղեցուն: Կանոնավորապես աղոթեք առանձին և կարդացեք սուրբ գրությունները: Պահեք ձեր ուխտերը և լսեք Հոգու հուշումներին: Տերը կօգնի ձեզ դիմակայել ձեր փորձություններին և դժվարություններին: