2008
ԸՆՏԱՆԻՔ
2008թ. Հոկտեմբեր


ԸՆՏԱՆԻՔ

Կատարեք ձեր մասը երջանիկ տուն հիմնելու համար: Պատվեք ձեր ծնողներին և ամրապնդեք ձեր հարաբերությունները ձեր եղբայրների և քույրերի հետ:

Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են. «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատքի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով»:1

Հետաքրքրականն այն է, որ այս պարզ ճշմարտությունները, որոնք ընկած են Երկնային Հոր երջանկության ծրագրի հիմքում , երբեմն զարմացնում են աշխարհին: Բայց վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ մեր Եկեղեցուն չպատկանող դեռահասները ևս երջանկություն են գտնում հոգևոր զարգացման և ընտանեկան հարաբերությունների մեջ: 2007թ. ԱՄՆ-ի երկու մեծ լրատվական կազմակերպություններ 12– 24 տարեկան երիտասարդների մեջ հարցում կատարեցին՝ պարզելու, թե ինչն է նրանց երջանիկ դարձնում:

Ուսումնասիրությունն այդ արդյունքները հրապարակեց, որոնց մեջ տեղ էին գտել հետևյալ բացահայտումները .

  • Երիտասարդները «որպես ապահովության և երջանկության կենսական աղբյուր տեսնում են իրենց ծնողներին»:

  • «Երիտասարդներն ավելի ու ավելի շատ են ձգտում երջանկության և հոգևոր զարգացման հավատքի միջոցով»:

  • «Երիտասարդների մեջ ավանդական ընտանիքի կարգի հանդեպ հետաքրքրության վերածնունդը կուժեղանա»:

  • Այդ ուսումնասիրության ամփոփագրի դրույթներից մեկն ասում է. «Մինչ մեր սկզբնական հետազոտությունը պարզեց, որ այսօրվա երիտասարդությունն ավելի ավանդապաշտ է, քան նախորդ սերունդները, մենք զարմացանք տեսնելով, թե ինչպիսի մեծ ուրախությամբ են երիտասարդները սպասում իրենց սեփական ամուսնություններին ու ընտանիքներին»: 2

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  2. See Associated Press/MTV Research and Strategic Insights, Happiness, Aug. 20, 2007.