2008
ՄՏՔԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ՀԱՄԱՐ
2008թ. Հոկտեմբեր


ՄՏՔԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ՀԱՄԱՐ

Այս ուսումնական առաջարկություններն օգտակար կլինեն ինչպես դասարանում, այնպես էլ տանը: Դուք կարող եք հարմարեցնել այս մտքերը ձեր ընտանիքում կամ դասարանում օգտագործման համար:

«Գտնելով հավատքս», էջ 8. Քննարկեք, թե ինչ է վկայությունը: Կարդացեք Եթեր 12.6, և հարցրեք, թե ինչ էր նշանակում այս սուրբ գրությունը նրա համար: Ինչպե՞ս է մեր հավատը փորձվում, որպեսզի մեր վկայություններն աճեն: Ինչպե՞ս Ջոշուան մկրտվելուց հետո մեծացրեց իր հավատը: Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց վկայությամբ:

«Կայուն մնալու 18 ուղիներ», էջ 25. Այս հոդվածը կարող է օգտագործվել մի քանի ընտանեկան երեկոների համար: Թղթի թերթիկների վրա գրեք 18 չափանիշները: Քաշեք մի թերթիկ, և կարդացեք հոդվածի համապատասխան բաժինը: Քննարկեք, թե ինչպես է այդ չափանիշը վերաբերվում ձեր ընտանիքին: Ապա քաշեք մեկ այլ թերթիկ` շարունակելով այդ նույն գործընթացը` որքան ցանկանում եք: Նշեք, թե որքան կարևոր է այդ ուղեցույցները ձեր կյանքի համար: Նպատակ դրեք հետևել յուրաքանչյուր չափանիշի համար տրված խորհրդին: Ավարտեք կարդալով «Հավատքով առաջ գնացեք» բաժինը:

«Զգուշացեք փայտե ձիերից», էջ 38. Սատանան շատ ծպտված փայտե ձիեր է ստեղծել մեր օրերում: Այս հոդվածից կարդացեք Տրոյական ձիու մասին և որոշեք վերանայել ձեր տան բոլոր գրքերը, երգերն ու կինոնկարները: «Կարո՞ղ եմ սա պահել» վերնագրով խաղ խաղացեք: Պահեք միայն այն, ինչը առաքինի է, հաճելի, բարի համբավ ունեցող կամ գովասանքի արժանի (տես Հավատո հանգանակ 1.13): Ավարտեք կարդալով Մոսիա 5.15 կամ Վարդապետություն և Ուխտեր 45.32:

«Օգնիր և ուրախ եղիր», էջ Ը10. Օգտվեք այս առիթից ներկայացնել կամ շարունակել կազմել գործերի ցուցակ ձեր ընտանիքի համար: Նշեք մի քանի գործեր (տան երեխաների տարիքին համապատասխան), և խնդրեք յուրաքանչյուրին ընտրել մի գործ: Կարդացեք պատմությունը և քննարկեք, թե ինչու է կարևոր յուրաքանչյուրի օգնությունը: Նպատակ դրեք ծառայել ուրիշներին գալիք շաբաթվա ընթացքում:

«Միսիային նախապատրաստվելը», էջ Ը14. Խնդրեք ձեր ընտանիքին լսել, թե ինչպես է Երեց Ուլիսես Սոարեսը պատրաստվել իր միսիային: Կարդացեք խորհուրդը, որ իր եպիսկոպոսը տվել էր իրեն: Քննարկեք, թե ինչպես կարող է ընտանիքի յուրաքանչյուր անդամը պատրաստվել միսիոներ լինելուն: