2008
Հավատքին հավատարիմ գիրքը ներկայացնում է Ավետարանի Հիմունքների պարզ ներըմբռնումներ
2008թ. Հոկտեմբեր


Հավատքին հավատարիմ գիրքը ներկայացնում է Ավետարանի Հիմունքների պարզ ներըմբռնումներ

Երբ Ռոբերտ Լանդը, որը եպիսկոպոս է Քեյսվիլում, Յուտա, ԱՄՆ, հանդիպում է ավետարանի հետ կապված որևէ հարցի կամ մտահոգության, միակ աղբյուրը, որին նա միշտ դիմում է «Հավատքին հավատարիմ» գիրքն է:

«Եթե որևէ մեկը ինձ մոտ է գալիս հարցով, ես ասում եմ. «Արի տեսնենք ինչ է ասում Հավատքին հավատարիմ գիրքը»,- ասում է Եպիսկոպոս Լանդը՝ մեջբերելով սուրբ գրքերի ուսումնասիրությանը կից հղագրումները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները:

Առաջին անգամ հրատարակվելով 2004 թվականին, «Հավատքին հավատարիմ» գիրքը ավետարանի թեմաների իր պարզ բացատրություններով հանդիսանում է թեմա առ թեմա մոտեցում: Չնայած ծանոթագրությունը նախատեսված էր օգտակար լինել հատկապես պատանիների, երիտասարդ ամուրիների և նորադարձների համար, «Հավատքին հավատարիմ» գրքի հիմնական նպատակն է օգնել բոլոր ընթերցողներին ամրապնդել «Փրկչին ավելի մոտենալու և Նրա օրինակին հետևելու» իրենց ջանքերը»,- նախաբանում նշել է Առաջին Նախագահությունը:

Եպիսկոպոս Լանդը միակը չէ գրքի մասին իր խանդավառ կարծիքով: Ամբողջ աշխարհում անդամներն ուղիներ են գտնում օգտագործելու «Հավատքին հավատրիմ» գիրքը՝ ավետարանի իրենց անձնական ուսումնասիրությունը խորացնելու, ավետարանի գիտելիքի ավելի ամուր հիմքեր կառուցելու, իրենց կյանքում ավետարանական սկզբունքները կիրառելու և ավետարանով կիսվելուն և ուսուցանելուն նախապատրաստվելու համար:

Խորացնելով ավետարանի ուսումնասիրությունը

Դոննա Հեբլինգը՝ Գերմանիայի Դորթմունդ Ցցի Մունսթեր ճյուղից, օգտագործում է «Հավատքին հավատարիմ» գիրքը՝ վերականգված Եկեղեցու և նրա ուսմունքների վերաբերյալ ավելի խորը ըմբռնում ձեռք բերելու համար:

«Թեմաները հստակ են և տպավորիչ, և յուրաքանչյուր թեման մեծացրել և ամրապնդել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերաբերյալ իմ վկայությունը»,- ասում է Քույր Հեբլինգը:

«Հավատքին հավատարիմ» գիրքը պարունակում է մոտավորապես 170 թեմաներ, որոնք դրված են այբենական կարգով` սկսած Աբրահամյան ուխտից մինչև Օժտում: Բացի հստակ, բայց ոգեշնչող ձևով ավետարանական սկզբունքներ ուսուցանելուց, յուրաքանչյուր թեման պարունակում է նաև սուրբգրքյան ծանոթագրություններ յուրաքանչյուր թեմայի ավելի խորն ուսումնասիրության համար:

Մարկ Էլիսոնը և նրա ընտանիքը ԱՄՆ, Յուտա, Սարատոգա Սփրինգսից, Յուտա, ԱՄՆ, հաճախ են օգտագործում «Հավատքին հավատարիմ» գիրքը որևէ թեմայի վրա կենտրոնանալիս, երբ տանն ուսումնասիրում են ավետարանը:

«Երբ մեր երեխաները մասնակցում են ընտանեկան երեկոյի՝ սովորեցնելով դասը, նրանք ընտրում են մի թեմա և օգտագործում «Հավատքին հավատարիմ» գիրքը որպես հիանալի կոնսպեկտ»,- ասում է Եղբայր Էլիսոնը,- Երբեմն մենք ընտրում ենք մի թեմա և հարցնում մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի նշել որևէ բան այդ թեմայի մասին, որ իրենք գիտեն: Այնուհետև մենք բացում ենք «Հավատքին հավատարիմ» գիրքը և տեսնում, թե ինչ է այն ասում և ինչը կարող է բաց թողած լինենք»:

Նրա երեխաները 7–18 տարեկան են, սակայն Եղբայր Էլիսոնն ասում է, որ «Հավատքին հավատարիմ » գիրքը, ավետարանական գիտելիքի վերաբերյալ՝ ընտանիքի տարբեր հետաքրքության և մակարդակների յուրաքանաչյուր անդամի համար բավարար տեղեկություն է ապահովում:

«Այն պարզ է, բայց պարունակում է ամենահիմնական տեղեկությունը,- ասում է Եղբայր Էլլիսոնը,- Կարծում եմ ընտանիքս իսկապես հասկանում է, որ այն ավետարանական սկզբնաղբյուր է, որին կարող են դիմել, երբ որևէ հարց ունենան կամ ուսուցանելու համար նախապատրաստվելու կարիք լինի կամ էլ որևէ թեմայի շուրջ մտքերով կիսվելու անհրաժեշտություն»:

Կառուցելով գիտելիքի հիմքեր

2007 թվականի ընթացքում 17-ամյա Ջեյք Մաքքեյը Գրանդվյուի 21-րդ Ծխից, Պրովո Յուտա Գրանդվյու Ցից (ԱՄՆ), իր հասակակիցների և ղեկավարների հետ մասնակցեց մի մարտակոչի, որն իրենց եպիսկոպոսի կողմից էր տրվել՝ տարվա ընթացքում սկզբից մինչև վերջ կարդալ «Հավատքին հավատարիմ» գիրքը: Դեյվիդ Թյուլլերը` ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահը, ասում է, որ ծուխը «Հավատքին հավատարիմ» գրքի հանդեպ դրական արձագանքեց:

«Հրաշալի օրհնություն էր կարդալ այդ գրքում ուսուցանվող վարդապետությունը այդպիսի պարզ, հստակ և հասկանալի ձևով,- ասաց Եղբայր Թյուլլերը,- Ողջ ծխում ավելի շատ է նկատվում այդ գրքի զորությունն ու օգտակարությունը ելույթներ պատրաստելիս, սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն կատարելիս և ուրիշների հետ ավետարանով կիսվելիս»:

Ալենթաունի Ճյուղում, Ռիդինգ Պենսիլվանիա Ցցում (ԱՄՆ), Թրեյսի Նորթոնը՝ Երիտասարդ Կանանց նախագահը և իր ծխի երիտասարդ կանայք օգտագործեցին «Հավատքին հավատարիմ» գիրքը, երբ ուսումնասիրում էին Հավատո հանգանակը, մի ծրագիր, որը հույս ունեին, Եկեղեցու հիմնական հավատալիքներն ավելի խորը հասկանալու դեպքում, ավետարանով կիսվելիս իրենց վստահություն կներշնչեր:

«Ես փորձում եմ որքան հնարավոր է շատ օգտագործել «Հավատքին հավատարիմ» գիրքը իմ դասերի համար և խրախուսում եմ երիտասարդ կանանց օգտագործել այն՝ հարցեր ունենալիս»,- ասաց Քույր Նորթոնը: «Հավատքին հավատարիմ» գիրքն անդրադառնում է բազմաթիվ թեմաների, որոնք կապված են այն մաքառումների հետ, որոնց դիմակայում է երիտասարդությունը, և ներկայացնում Եկեղեցու դիրքորոշումն այդ և այլ կարևոր թեմաների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ կարևոր է ներկայացնել մի այսպիսի սկզբնաղբյուր, որին նրանք կարող են դիմել պատասխաններ գտնելու համար:

Քույր Նորթոնը հավատում է` քանի որ իրենք կարողացան կենտրոնանալ առանձին թեմաների վրա, երիտասարդ կանաք, որոնց նա ուսուցանում է, ավելի լավ կարողացան հասկանալ յուրաքանչյուր սկզբունք:

««Հավատքին հավատարիմ» գիրքն օգտագործելը, օգնեց խորացնել ավետարանի իմ հասկացողությունը և օգնեց ինձ ավելի ամուր վկայություն ունենալ»,- ասաց 14-ամյա Ջենեսիս Ֆելիքսը՝ Ալենթաունի Ճյուղի մի անդամ: «Ես գիրքն այժմ պահում եմ իմ սուրբ գրությունների հետ և հաճախ եմ այն օգտագործում՝ կարդալով այն թեմաները, որոնք ես լիովին չեմ հասկանում»:

Կիրառելով ավետարանի սկզբունքներ

Կարդալը, սովորելը և ապա ավետարանով ապրելը դարձել է սովորական գործընթաց Շվեյցարիայի Բեռն Ցցի Պրատելն Ծխից Դանիել Ջոսլինի համար, որն ասաց, որ «Հավատքին հավատարիմ» գիրքն իր սիրելի գրքերից մեկն է:

«Այս գիրքը ես այնքան օգտակար եմ համարում»,- ասաց Եղբար Ջոսլինը: «Դուք այն կարդում եք, ձեռք եք բերում կամ ամրացնում վկայությունն այն ամենի մասին, ինչ այն ասում է, և դուք դրանից ինչ-որ բան եք ստանում: Սա իսկապես ավետարանով ապրելու ուղեցույց է»:

Օրինակ` Եղբայր Ջոսլինը մատնանշեց սուրբ գրությունների մասին բաժինը և դրանք անհատապես և ընտանիքով ուսումնասիրելու խորհուրդը:

«Ես գիտեմ ամեն օր սուրբ գրությունները կարդալը կարող է դժվար լինել շատ անդամների համար ողջ աշխարհում, բայց …. «Հավատքին հավատարիմ գիրքը» ասում է մեզ, որ մենք պետք է անենք դա ամեն օր, մենք պետք է ծրագիր կազմենք և պետք է շարունակենք իմաստ գտնել նրանում, ինչ կարդում ենք»,- ասաց նա:

Լեգրանդ Լայինգը՝ սեմինարիայի ուսուցիչ Սփրինգվիլում, Յուտա, ԱՄՆ, տեսել է, թե ինչպես է «Հավատքին հավատարիմ» գիրքը արժեքավոր դեր խաղացել՝ օգնելով մարդկանց սովորել, իսկ հետո կիրառել ավետարանը իրենց կյանքում:

«Հավատքին հավատարիմ» գիրքը մտքեր և քաջալերանք է հաղորդում իրական կյանքում ուսուցանվող վարդապետըությունների և սկզբունքների կիրառման վերաբերյալ»,- ասաց Եղբայր Լայինգը,- Իհարկե սա կարելի է գտնել Եկեղեցու շատ այլ սկզբնաղբյուրների և անշուշտ հենց սուրբ գրությունների մեջ, բայց «Հավատքին հավատարիմ» գիրքը այս բաները տալիս է պատրաստի, մատչելի և հստակորեն՝ բոլորը մեկտեղ»:

Պատրաստվելով կիսվել

2004 թվականին «Հավատքին հավատարիմ» գիրքը դարձավ «Քարոզեք Իմ Ավետարանը» գրքի հետ միասին միսիոներական գրադարանի պաշտոնական մասը:

««Քարոզեք Իմ Ավետարանը» գրքի ստեղծման ընթացքում, որոշվեց, որ միսիոներական գրադարանը պետք է պարզեցվի և թարմացվի»,- ասաց Գրեգ Դրոբեյը՝ Եկեղեցու միսիոներական բաժանմունքից,- «Հավատքին հավատարիմ» գիրքը ընտրվեց որպես պարզ, հեշտ օգտագործվող տեղեկատու, որը կօգնի միսիոներին ավետարանի իրենց ուսումնասիրության ընթացքում»:

Չնայած «Հավատքին հավատարիմ» գիրքը նշվում է որպես երկրորդական սկզբնաղբյուր սուրբ գրություններից և «Քարոզեք Իմ Ավետարանը» ձեռնարկից հետո, միսիոներները ողջ աշխարհում այն համարում են օգտակար՝ ավետարանն ուսումնասիրելու և դրանով կիսվելու համար:

«Իմ միսիայի ժամանակ ես հաճախ էի օգտագործում «Հավատքին հավատարիմ» գիրքը ելույթներին կամ դասերին պատրաստվելիս»,- ասաց Փոլ Էփերսոնը Վուդբրիջից, Վիրջինիա, ԱՄՆ, որը ծառայել էր Բելգիայում Բրյուսել/Նիդերլանդական միսիայում: ««Քարոզեք Իմ Ավետարանը» գիրքն ապահովեց հրաշալի սկիզբ՝ թեմաներն ուսումնասիրելու համար, բայց ես օգտվում էի նաև «Հավատքին հավատարիմ» գրքից՝ ավելի շատ մանրամասներ, բայց միևնույն ժամանակ հստակ բացատրություններ գտնելով տարբեր տերմինների և գաղափարների համար»:

«Հավատքին հավատարիմ» գիրքն իր տեղն է գտել նաև ինստիտուտի և կրոնի դասերի ուսանողական դասագրքերում:

«Մենք անընդհատ թարմացնում ենք ինստիտուտի և սեմինարիայի դասագրքերը և հավատում ենք, որ «Հավատքին հավատարիմ» գիրքը գերազանց աղբյուր է, որովհետև այն ոչ միայն հավանության է արժանացել, այլև խորհուրդ է տրվում և շատ մատչելի է»,- ասաց Բրայան Գարները` Եկեղեցու ինստիտուտի ուսումնական ծրագրերի տնօրենը:

Քանի որ ինստիտուտի և կրոնական դասընթացների դասագրքերը միացվել են, Եղբայր Գարներն ասաց, որ այն ինչի վրա աշխատում են գրողները, դա համաշխարհային hիմնակետն է` ստեղծելու մի բան, որը ցանկացած մարդ կկարողանա գտնել և կիրառել:

««Հավատքին հավատարիմ» գիրքը մատչելի է գրեթե յուրաքանչյուրին»,- ասաց նա,- Մարդիկ կարող են տեսնել ծանոթագրությունը, վերցնել գիրքը և կարդալ տեղեկությունները: Այն մատչելի է և այն վստահելի է»:

«Հավատքին հավատարիմ» գիրքը տպագրվել է 46 լեզուներով` հասնելով անդամներին սկսած Իսպանիայից մինչև Ֆինլանդիա և Կամբոջա: Օրինակները մատչելի են Եկեղեցու ldscatalog.com կայքի կամ տեղի քահանայության ղեկավարների միջոցով: Անգլերեն տարբերակը կարելի է վերցնել lds.org-ից` ընտրելով Gospel Library, Media Formats, PDF, իսկ հետո ընտրելով Հավատքին հավատարիմ վերնագիրը:

Մնալով հավատքին հավատարիմ

Չնայած Եպիսկոպոս Լանդը կատակում էր, երբ ասաց, որ ցանկանում է «Հավատքին հավատարիմ» գիրքը ընդգրկվի կանոնիկ գրքերի վերջում, նա վստահ է, որ այդ սկզբնաղբյուրը կարող է օգտագործվել տարբեր ուղիներով և պատասխաններ ունի յուրաքանչյուրի հարցերի և մտահոգությունների համար:

«Մկրտություն, քահանայություն ստանալը, համեստություն, ներում, ապաշխարություն—գրքում այս բոլոր թեմաներն ընդգրկված են»,- ասաց Եպիսկոպոս Լանդը, թվելով թեմաներից մի քանիսը, որոնք ընդգրկված էին «Հավատքին հավատարիմ» գրքում:

Ինչպես նշված է նախաբանում, Առաջին Նախագահությունը հույս ունի, որ երբ անդամներն ուսումնասիրեն և կիրառեն ավետարանական սկզբունքները, նրանք կօգտագործեն այս սկզբնաղբյուրը և կշարունակեն ուժ ստանալ:

«Երբ սովորեք ավետարանական ճշմարտություններ, դուք կաճեք Երկնային Հոր հավերժական ծրագրի ձեր ըմբռնման մեջ»,- ասացին նրանք: «Ձեր կյանքի համար հիմք ունենալով այս ըմբռնումը, դուք կկարողանաք իմաստուն ընտրություններ կատարել, ներդաշնակ ապրել Աստծո կամքի հետ և ապրելով ուրախություն գտնել: Ձեր վկայությունը կամրապնդվի: Դուք հավատարիմ կմնաք ձեր հավատքին»: