2008
ԿԻՐԱԿԻՆ ՍՈՒՐԲ ՊԱՀԵԼԸ
2008թ. Հոկտեմբեր


ԿԻՐԱԿԻՆ ՍՈՒՐԲ ՊԱՀԵԼԸ

Որտե՞ղ պիտի լինեմ ես

Օգտագործեք կիրակին երկրպագելու Տիրոջը, հաճախեք եկեղեցի, ավելի մոտեցեք ձեր ընտանիքին և օգնեք ուրիշներին: Մի ձգտեք զվարճությունների կամ փող ծախսեք կիրակի օրը: Հնարավորության դեպքում խուսափեք աշխատել կիրակի օրը:

Երբևէ եղե՞լ են այնպիսի կիրակիներ, երբ դուք ուղղակի չեք ցանկացել եկեղեցի գնալ: Օրինակ, ես ունեցել եմ, հատկապես վերջերս: Ես հենց նոր եմ տեղափոխվել Քեյփ Թաուն, Հարավային Աֆրիկա: Հարցը նրանում չէ, որ ծխի մարդիկ լավը չեն կամ սիրալիր չեն: Ուղղակի նրանք իմ հայրենի քաղաքի ընկերները չեն:

Ծխում առաջին շաբաթից հետո, ես մտքումս որոշեցի՝ սրանից հետո կգամ միայն հաղորդության ժողովին: Հաջորդ շաբաթ ես ուշ գնացի: Երբ մտնում էի ժողովատան դռնից, ինձ ողջունեցին մի քանի մարդիկ, և ես նստեցի: Երբ նստեցի այնտեղ, տան այնպիսի կարոտ զգացի: Այն ամենը, ինչ ուզում էի, իմ հին ծուխն էր, այն սիրալիր դեմքերը, որոնք գիտեին ինձ:

Այնուհետև վեր կացավ առաջին խոսնակը և սկսեց իր ելույթը: Նա կարծես խոսում էր ինձ հետ: Նա խոսում էր նոր քաղաքում միայնակ զգալու մասին, և ես հասկացա, որ միակը չէի: Ապա երկրորդ խոսնակը կիսվեց մեկ այլ ուղերձով, որն անձնական կարևորություն ուներ ինձ համար: Ժողովի ավարտից հենց առաջ եպիսկոպոսը կանգնեց և ասաց մեզ, թե որքան շատ է սիրում մեզանից յուրաքանչյուրին: Նա ասաց, որ գիտի, որ կան մարդիկ, որոնք հույս են դրել իր վրա, որ նա խնամի և հոգ տանի իրենց:

Երբ երգում էի փակման օրհներգը, ես գիտեի, որ սա այն տեղն էր, ուր ես պետք է լինեի: Ես այդպիսի խաղաղություն չէի զգացել երկար ժամանակ և գիտեի, որ այն գալիս էր Երկնային Հորից: Նա գիտի մեզանից յուրաքանչյուրին և մեր կարիքները: Նա տվեց ինձ այն, ինչի կարիքն ունեի ես այդ օրը, և ես գիտեմ, որ եթե շարունակեմ ապրել Նրա պատվիրաններով, Նա միշտ այդպես կանի: