2008
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
2008թ. Հոկտեմբեր


ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Պահեք Իմաստության Խոսքը: Կերեք սննդարար ուտելիք, կանոնավոր վարժություններ կատարեք և բավարար չափով քնեք: Մի օգտագործեք թմրադեղեր, ալկոհոլ, սուրճ, թեյ կամ ծխախոտ: Մի չարաշահեք դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դեղերը:

Ձեր մարմինը առողջ պահելը կօգնի ձեզ հաղթահարել կյանքի լարվածությունները: Երբ մենք հնազանդվում ենք Իմաստության Խոսքին, Երկնային Հայրը խոստացել է մեզ սքանչելի օրհնություններ:

«Եվ բոլոր սրբերը, ովքեր հիշում են, որ պահեն և կատարեն այս ասածները, քայլելով պատվիրաններին հնազանդ, կունենան առողջություն իրենց պորտում և ծուծ իրենց ոսկորներում.

Եվ կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր.

Եվ կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի:

Եվ ես՝ Տերս, տալիս եմ նրանց խոստում, որ կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով, ինչպես Իսրայելի զավակների, և չի սպանի նրանց» (ՎևՈւ 89.18–21):