2008
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐ
2008թ. Հոկտեմբեր


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐ

Լսեք այնպիսի երաժշտություն, որն օգնում է ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը: Մի լսեք այնպիսի երաժշտություն, որը խրախուսում է անբարոյականություն, գովաբանում բռնություն կամ օգտագործում գռեհիկ լեզու: Պարելիս խուսափեք ամբողջ մարմնով հպվելուց կամ անպատշաճ շարժումներից:

«Երիտասարդներ, դուք չեք կարող թույլ տալ, որ ձեր մտքերը լցվեն մեր օրերի անվայել երաժշտությամբ: Դա անվնաս չէ: Այն կարող է ձեր մտքի բեմ հրավիրել անարժան մտքեր և առաջացնել տեմպ, որի տակ նրանք պարում են, որի տակ դուք կարող եք գործել: Դուք ձեզ ստորացնում եք, երբ ձեզ նույնացնում եք այն բաների հետ, որոնք երբեմն շրջապատում են երաժշտության մեջ ծայրահեղություններին, ինչպիսիք են՝ թշվառությունը, անհարգալից վերաբերմունքը, անբարոյականությունը, հակվածությունները: Դուք արժանի չեք այդպիսի երաժշտության»:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ «Արժանավայել երաժշտություն, արժանավայել մտքեր», Լիահոնա, ապրիլ 2008, 33: