2008
ԼԵԶՈՒ
2008թ. Հոկտեմբեր


ԼԵԶՈՒ

Խոսեք այնպիսի լեզվով, որը վեհացնում, խրախուսում և սիրալիրություն է արտահայտում ուրիշների հանդեպ: Աստծո և Հիսուս Քրիստոսի անուններն ակնածանքով և հարգանքով օգտագործեք: Մի գործածեք անվայել, գռեհիկ ու կոպիտ լեզու կամ շարժուձև:

«Զրույցը ընկերական երեկույթի էական մասն է հանդիսանում: Այն կարող է ուրախ լինել: Այն կարող է թեթև լինել: Այն կարող է անկեղծ լինել: Այն կարող է ծիծաղաշարժ լինել: Բայց այն չպետք է լինի անվայելուչ, անտաշ կամ էլ գռեհիկ, եթե ինչ- որ մեկը անկեղծորեն հավատում է Քրիստոսին … .

[Այն մարդը], որն այդպիսի բառապաշարի է դիմում, անմիջապես ցույց է տալիս, որ զուրկ է բառապաշարից: Նա չունի արտահայտվելու բավարար խոսքեր, որպեսզի կարողանա խոսել տպավորիչ, առանց հայհոյելու կամ գռեհիկ խոսքեր օգտագործելու … .

Մի հայհոյեք: Մի պղծեք: Խուսափեք այսպես կոչված կեղտոտ կատակներից: Հեռու մնացեք զրույցներից, որոնք պարունակում են գռեհիկ և կեղտոտ խոսքեր: Դուք ավելի երջանիկ կլինեք, եթե այդպես անեք, և ձեր օրինակը ուժ կտա ուրիշներին»:

President Gordon B. Hinckley (1910–2008), “Take Not the Name of God in Vain,” Ensign, Nov. 1987, 48.