2008
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
2008թ. Հոկտեմբեր


ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

Ազնիվ եղեք ինքներդ ձեր, ուրիշների և Տիրոջ հետ: Նպատակահարմար մի համարեք, որ երբեմն անազնվությունը ճիշտ է:

«Ազնվությունն ավելին է, քան չստելը: Այն ճշմարտությունն ասելն է, ճշտախոս լինելը, ճշմարտությամբ ապրելը և ճշմարտությունը սիրելը… .

Դպրոցում խաբելը ինքնախաբեության մի ձև է: Մենք գնում ենք դպրոց սովորելու համար: Մենք խաբում ենք ինքներս մեզ, երբ յուրացնում ենք մեկ ուրիշի ջանքերն ու աշխատանքը… .

Գողանալը լիովին սովորական մի բան է դարձել ողջ աշխարհում… . Գողությունը ընդունում է բազմաթիվ ձևեր, ներառյալ՝ խանութից գողանալը, մեքենաներ, ստերեոներ, CD նվագարկիչներ, տեսախաղեր և այլ ապրանքներ գողանալը, որոնք պատկանում են մեկ ուրիշին, ժամանակ գողանալը (ոչ լրիվ աշխատանքային օր աշխատելը լրիվ աշխատավարձի դիմաց), փող և ապրանք գողանալը գործատուից, … . կամ առանց վերադարձնելու մտադրության պարտք վերցնելը: Ոչ ոք երբեք գողությամբ ձեռք չի բերել որևէ արժեքավոր բան … .

Քահանայություն կրողին չի սազում որևէ բան գողանալ»:

President James E. Faust (1920–2007), Second Counselor in the First Presidency, “Honesty—a Moral Compass,” Ensign, Nov. 1996, 41–42, 43.